ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել «Ժողովուրդ»-ի հարցազրույցը «Միաբանություն» ազգային ակումբի ղեկավար, մոսկվայաբնակ Սմբատ Կարախանյանի հետ: -Պարոն Կարախանյան, մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Քոչարյան հանդիպումը: Դուք տեղեկություններ ունե՞ք` ինչի համար էր Քոչարյանը եկել Մոսկվա եւ  ինչ համաձայնության են եկել նրանք: – Բնականաբար, տեղյակ եմ: Առաջին հերթին այցը   տնտեսական հարցերի հետ էր կապված, որովհետեւ Քոչարյանը  ամեն ինչից բացի՝ նաեւ IFK սիստեմայի 13-րդ տնօրենն է, ու այստեղ ներդրումների հետ կապված հարցեր կան: Բայց իհարկե այցի քաղաքական մաս էլ գոյություն ուներ, որովհետեւ վերջին շրջանում Քոչարյանը, քոչարյանական խումբը ակտիվացել են, եվ բնականաբար, պատրաստվում են տարբեր ֆորսմաժորային իրավիճակների: Կարող եմ ասել, որ Ռուսաստանում նրանց կողմից մտահոգություններ են արտահայտվում, թե Սերժ Սարգսյանը իր գործող թիմով, սպասվելիք իրավիճակներում գուցե չկարողանա դիմակայել ընդդիմությանը: Կա նաեւ անհանգստություն իրենց հայաստանյան բիզնեսի համար: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում այդ բիզնեսը կկրի մաքսային ու հարկային լուրջ հարվածներ, եւ դեռ պարզ չէ անգամ` կգոյատեւի՞ ընդհանրապես, թե՞ ոչ: Բացի այդ, քոչարյանական թիմը լուրջ աշխատանքներ է տանում` ԱԺ-ում զգալի ձայներ ստանալու համար:   – Կարծում եք, որ Քոչարյան-Սարգսյան զույգի միջեւ հակասություններ կա՞ն:- Իհարկե, չեմ կարծում, որ  Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ շատ սուր քաղաքական հակասություններ կան, բայց ներկլանային, կորպորատիվ ինչ-որ պայքար  գնում է. ֆինանսական հոսքերի, տնտեսական օբյեկտների, կադրային քաղաքականության  ու  այս ամենի վերահսկողության, որը հիմա դեպի Սերժ Սարգսյանն է գնում: Այս ամենը դուր չի գալիս Քոչարյանին, ով ուղղակի եկել էր Մոսկվա եւ, կոպիտ ասած, բողոքում էր: Պաշտպանություն էր խնդրում ու փնտրում, եւ երկրորդ. իր թիմի հետ կապված հարցեր էլ էր դնում: Նա ասել է, որ Սարգսյանը չի կարողանում, տապալում է ամեն ինչ` ընդհուպ մինչեւ Ղարաբաղի հարցը: Եվ առաջարկում էր մշակված  պահեստային ինչ-որ մի տարբերակ, որ ենթադրենք` ֆորսմաժորային  իրավիճակում իշխանությունն ընդդիմությանը չփոխանցվի: Բայց այս իրավիճակը արդեն  կապված է ոչ թե ներսի, այլ արտաքին ճնշումների հետ:- Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը:- Արտաքին ճնշում ասելով նկատի չունեմ, որ այստեղ ասում են, թե Ղարաբաղը տվե՛ք կամ  այս ու այն  արեք, պարզապես արտաքին աշխարհը կամաց-կամաց արդեն չի ընկալում, չի ընդունում այն իշխանական խմբավորմանը, որը գտնվում է Հայաստանում, որովհետեւ կոպիտ ասած` «վսեխ դոստալի»: Այսինքն` իրենք ինչ-որ հարցեր սառեցնում են, բայց իրենք իրենց էությունը, իրենց բնույթը չեն կարողանում փոխել, անպայման պետք է ժողովրդին թալանեն, անպայման պետք է սեւ,  մութ գործերով զբաղվեն:  Իսկ   Ռուսաստանը  սկզբունքային կոպիտ ու  կտրուկ քայլերի չի գնում,  որովհետեւ  այստեղ Արեւմուտքի հետ կապված հարց կա: Եթե ռուսական կողմը այսօր շատ կոպիտ ու բացահայտ քայլեր անի, (չնայած իրականում ե՛ւ ռուսական իշխանության վերին օղակներում, ե՛վ ռուսական մամուլում արդեն խոսվում ու քննարկվում են այդ սցենարներն ու զարգազումները): Ամերիկացիները բացահայտորեն իրենց ձեռնածության տակ կվերցնեն ՀՀ ներկա իշխանություններին եւ կմտնեն Հայաստան, վերածելով այն ռազմա-տրանզիտային տարածքի, չհաշված ԼՂՀ փաստացի կորուստը հայկական կողմի համար, ինչպես նաեւ ներքին ու արտաքին ծայրաստիճան անկայունությունը:  Գաղտնիք չէ նաեւ, որ  ամերիկյան, արեւմտյան կառույցները շատ ակտիվ են աշխատում հայաստանյան զանգվածային լրատվության եւ այլ միջոցներով:- Ձեր կարծիքով` Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, որքանո՞վ է հնարավոր, եւ արդյո՞ք Պուտինի հետ նման համաձայնություն կայացվել է` որ օգնի, օժանդակի նրան:- Կարող եմ ասել, որ նման համաձայնություն  բացարձակապես  չի կայացվել: Ավելին` եղել է խոսակցություն  այդ թեման ընդհանրապես փակելու վերաբերյալ: Իրավիճակն այսպիսին է. մեկուկես տարի է Քոչարյանի ու նրա թիմի կողմից այդ հարցը դրվում է, անընդհատ ստանում են կոպիտ պատասխան: – Ի՞նչն է  պատճառը: – Ռուսական քաղաքականությունը վերջին տարիներին, վերջին  մեկ տարում շատ է  դիվերսիֆիկացվել` քաղաքական ուժերի հետ կապված: Այսինքն` աշխատանք է տարվում բոլոր  քիչ թե շատ նշանակալի քաղաքական ուժերի հետ  եւ բոլորի հետ էլ տարվում է երկխոսություն:- Ավելի կոնկրետ ո՞ւմ հետ:- Հստակ բան չկա, թե սա ընդդիմություն է, մենք չենք խոսում, չենք աշխատում, սա իշխանություն է` աշխատում ենք, ուռա, մեր ասածները դուք արեք: Եւ այս իրավիճակում նրանք Քոչարյանին հստակ ասել են` եթե կլինի ժողովուրդ, որը  կընտրի Պողոս Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին…  չգիտեմ  ում, շատ լավ է: Բայց պետք է լինի ժողովրդի  արդար, նորմալ  ընտրություն: – Մեր տեղեկություններով, Ռուսաստան կատարած այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաեւ Ձեզ էր հանդիպել: Կարելի՞ է իմանալ հանդիպման մանրամասները: – Առանց մեկնաբանությունների:Հ.Գ. Մենք զրուցեցինք նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով բառացիորեն ասաց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Սմբատ Կարախանյանի ասածները»:ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս