
Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը:
Նրա խոսքով՝ Հայասատնի իշխանությունների խնդիրն ու պատասխանատվությունն է այդ մասին տեղյակ պահել հանրությանը, ինչպես նաև ներկայացնել այդ քայլի բոլոր հետևանքները և «լինել անկեղծ»:
Զախարովայի խոսքով՝ բացի գործընթացի նրբությունները բացահայտելուց, ՀՀ իշխանությունները պետք է խոսեն նաև այլ երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում ունեցած փորձի մասին: