Հնարավոր է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը փոխվի. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում սպասում են, որ խորհրդակցությունների համար Կիեւ մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մինչեւ ապրիլի 20-ը կվերադառնա Երեւան եւ կշարունակի նախկին ռեժիմով կատարել իր պարտականությունները։

Ուկրաինայի վերլուծության եւ կառավարման քաղաքականության ինստիտուտի տնօրեն, ուկրաինացի փորձագետ Ռուսլան Բորտնիկը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեսպանը մինչեւ աշուն դժվար թե վերադառնա, եւ հնարավոր է՝ Երեւան ժամանի բոլորովին նոր դեսպան, որը, ի տարբերություն ներկայիս դեսպանի, կնշանակվի Ուկրաինայի նոր ղեկավարության կողմից։ «Հայաստանում Ուկրաինայի դեսպանին արժե սպասել ամառվա վերջին կամ աշնան սկզբին, քանի որ հենց այդ ժամանակ է, ըստ որոշ կանխատեսումների, նախատեսված հարաբերությունների ֆորմալ կարգավորում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս