Խաղաղության պայմանագրի կնքումը պետք է հանգեցնի Ադրբեջանում պահվող բոլոր բանտարկյալների ազատմանը․ Ֆրանսիայի Սենատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը եւ Սենատի Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խումբը կոչ են անում ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի հաղորդագրությունում։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեւինան եւ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանը ողջունում են Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի։ Նրանք կոչ են անում շուտափույթ ստորագրել այն՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթաց առաջ տանելու համար։

Համաձայնագրի կնքումը պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատմանը եւ Միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ իրականացմանը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ եւ անարգել վերադարձի իրավունքը։




Լրահոս