Բացահայտվել է 121 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ խարդախության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
  • 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 3-ական դեպք՝ խուլիգանության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ ինքնիրավչության, հողը փչացնելու և սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, մասնավոր ոլորտում լիազորությունները չարաշահելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • շորթման՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով
1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս