Մանրամասներ՝ Իսոյի հոր մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի փաստաբանը` Գայանե Գալոյանը, հայտնեց, որ ինքը դեռ չի հայտնել Իսոյին հոր մահվան մասին: Նա նաև ասաց, որ Իսոյի հայրը մահացել է անսպասելի, նրա սիրտը կանգ է առել:

«Դեռ չեմ կարող ասել՝ միջնորդություն կներկայացնեմ, որ Իսոն մասնակցի հուղարկավորությանը, թե՝ ոչ»,- նշեց Գալոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Armlur.am-ին հայտնի է դարձել, որ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի հայրը մահացել է:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս