Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները ֆիզկուլտինստիտուտից քննության տեսագրություններ են վերցրել․ ռեկտորը՝ դասախոսի կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի հետ՝ ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկի կաշառքի գործի վերաբերյալ։

Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկին կաշառքի գործով։

Մանրամասների համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:

Ըստ մեզ հասած տվյալների՝ այսքանով իրավապահների օպերացիան չի դադարեցվի: Մոտ օրերին նախատեսվում են գործընթացներ նաեւ այլ բուհերում, սակայն օպերացիան չտապալելու համար այս պահին անուն չենք հայտնի:

Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս