Էջմիածին-Արմավիր ճանապարհին «Միթսուբիշի Շարիոտ»-ը բախվել է ծառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:




Լրահոս