Այգի չի մնացել՝ միայն աղբ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երգիչ Արթուր Իսպիրյանն այսօր նախաձեռնել էր ակցիա՝ «Հաղթանակի» զբոսայգում  հյուրանոցի կառուցման աշխատանքների դեմ:

Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե առավոտյան մի քանի մարդկանց հետ միասին եղել են հյուրանոցի կառուցման վայրում:

«Գնացինք, ցույց տվեցի այդ տարածքը: Այն թաքնված տեղ է, քայլելու ընթացքում նույնիսկ չի երևում: Ցույց տվեցի նաև ընդհանուր այգու վիճակը: 30 հա հողից 10 հա-ը վարձակալված է», – նշեց նա:

Երգչի խոսքով, մյուս տեղերը, որոնք վարձակալված չեն՝ մատնված են անուշադրության, իսկ հյուրանոցի կառուցման շինարարական աղբն էլ թափում են այդ վայրերում:

«Ամենամեծ պուրակը, որն այժմ ունենք` մատնված է անուշադրության: Այնտեղ այգի չի մնացել, միայն աղբ է», – նշեց նա:

Իսպիրյանը նշեց, թե իրենք այս խնդրով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, արձագանք է նկատել, սակայն չգիտի, թե ինչ կլինի հետագայում:

«Եթե ավագանին չի զբաղվում այգիների խնդրով, էլ ինչո՞վ պետք  է զբաղվի», – նշեց նա:




Լրահոս