Armenian text to speach

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Ռուսաստանին թշնամի է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս ոչ թե պարզապես ագրեսոր է, այլ Նիդեռլանդների թշնամին։ Նրա խոսքով՝ հետախուզական և անվտանգության ծառայությունները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ հնարավոր հակամարտությանը, ուստի անհրաժեշտ է ամրապնդել ռազմական կարողությունները։
Նախարարը նշել է, որ Նիդեռլանդների զինված ուժերը մարզվում են Էստոնիայում՝ ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր արևելյան սահմանները։

Հայտարարությանը կոշտ արձագանքել է Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատունը՝ այն որակելով որպես երկու երկրների միջև զինված հակամարտություն հրահրելու փորձ։ Դիվանագիտական առաքելությունը նաև զգուշացրել է, որ Ռուսաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողություն պատասխան կստանա։




Մամուլի Տեսություն

Լրահոս