ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար՝ միաժամանակ մեղադրելով Գերմանիայի առաջնորդին Բեռլինի տնտեսական և այլ խնդիրների համար։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար ընդունելի է միջուկային զենք ունենալը։ Նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ։ Ես հիմա Իրանի դեմ գործողություններ եմ ձեռնարկում, որոնք այլ երկրներ կամ նախագահներ պետք է վաղուց ձեռնարկեին», – պնդել է Թրամփը։ «Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է, թե՛ տնտեսապես, թե՛ այլ կերպ», – հավելել է ամերիկացի առաջնորդը։





























