Ժամը 11.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 14,48 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Սա ակնհայտորեն ավելի բարձր ցուցանիշ է մինչ այժմ եղած բոլոր ընտրություններից: Համեմատությամբ համար հիշեցնենք, որ
• 2017 թ․ ընտրություններում մասնակցությունը 344,716 էր (13.31%),
• 2018 – 201,252 (7.75%),
• 2021 – 12.20%,
• 2023 թ Երևանի ավագանու ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմում էր 5.78%։
Այս թվերին զուգհետ ժողովրդավարական Հայաստանում ահազնգեր հնչեցին ընդդիմադիր ուժերի գրասենյակներից հերթական ճնշումների մասին:
«Հայաստան» դաշինքից ահազանգեցին, որ նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։
«Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։ Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը»։
Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբից ահազանգեր ստացվեցին, որ ԲՀԿ օրը սկսվել է ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով:
«Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ: Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, մեր կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,- այս մասին ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:




























