Armenian text to speach

Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ին. ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել․

Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ-ներ, դիտորդներ, ընտրությունների մասնակից կուսակցություններ/դաշինքներ․

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը․

  1. Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին․
  2. Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին․
  3. առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին․
  4. Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին․
  5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին, որի դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություններ։

Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։

Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (այդ թվում՝ այն սուբյեկտների համար, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով։




Լրահոս