ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ մայիսի 29-ին Գյումրիում քնած ժամանակ կացնով ցանկացել են հարվածել փաստաբան Ալեքսանդ Գրիգորյանին։
Մայիսի 29-ին սպանության փորձ էր տեղի ունեցել Գյումրիում․ 39-ամյա Է․Գ-ն կասկածվում է քնած հորը՝ 66-ամյա Ա․Գ-ին կացնով հարվածներ հասցնելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել և պարզել, որ 39-ամյա Է․Գ-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, մտել է հոր ննջասենյակ և ձեռքին եղած կացնանման առարկայով բազմակի հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, որից հետո հանցագործության գործիքը թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։
Մայրը ևս ոստիկանությանը նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել։
Ոստիկանությունը ժամեր անց հայտնաբերել է որդուն և ձերբակալել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















