Armenian text to speach

Կոտայքի մարզում բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։




Լրահոս