ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստին, ասաց. «…Նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները՝ ՀՀ նախագահն այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»: Իր խոսնակի շուրթերով արտահայտած Սերժ Սարգսյանի մտահոգությունը մնաց «օդում թողած պղպջակի» նման, քանի որ երեկ դատավոր Արշակ Խաչատրյանը վճռեց դերասանին պահել կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պարզել, թե ինչու նա չի միջնորդում դերասանի ազատության համար: «Երկրի բարձրագույն ղեկավարն արդեն միջնորդություն է ներկայացրել, եւ դա արդեն բարձրագույն միջնորդություն է»,-ասաց նախարարը: Ստացվում է, որ մեր երկրում բարձրագույնը Սերժ Սարգսյանը չէ: Գուցե Վլադիմիր Պուտինի՞ն դիմեն:




Լրահոս