Armenian text to speach

Տաշիր Արենայում անցկացվող միջոցառման հովանավորներից մեկը չլիցենզավորված խաղային հարթակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 1-ին Երևանում՝ Տաշիր Արենայում անցկացվող միջոցառման հովանավորներից մեկը հերթական անգամ չլիցենզավորված խաղային հարթակ է։ Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է հանրային միջոցառումների հովանավորների ընտրության և լիցենզավորված խաղային միջավայրի կարևորության շուրջ հանրային քննարկման անհրաժեշտությունը։
Երբ հանրային միջոցառումների հովանավորների թվում հայտնվում են չլիցենզավորված խաղային հարթակներ, դա միայն հովանավորչության հարց չէ․ դա նաև հանրային պատասխանատվության հարց է։ Նման համագործակցությունները կարող են ստեղծել տպավորություն, թե չլիցենզավորված գործունեությունը ընդունելի է, ինչը հակասում է պատասխանատու և օրինական խաղային միջավայրի ձևավորման նպատակին։
Հանրային միջոցառումները ձևավորում են վստահություն, ազդում հանրային ընկալումների վրա և հատկապես երիտասարդների համար դառնում են վարքագծային օրինակներ։ Հետևաբար, դրանց գործընկերների և հովանավորների ընտրությունը նույնպես պետք է արտացոլի օրինականության, թափանցիկության և պատասխանատու գործունեության սկզբունքները, այլ ոչ նպաստի չլիցենզավորված գործունեության տեսանելիության և հանրայնացմանը։
Պատասխանատու խաղը սկսվում է անվտանգ, լիցենզավորված և վերահսկվող միջավայրից։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ հանրային միջոցառումները խրախուսեն օրինական, անվտանգ և պատասխանատու խաղային մշակույթը և բացառեն չլիցենզավորված խաղային հարթակների հանրայնացմանն ուղղված ցանկացած գործելակերպ:
Լիցենզավորված և չլիցենզավորված խաղային հարթակների միջև տարբերությունը միայն անունը չէ։ Այն վերաբերում է պետական վերահսկողությանը, խաղացողների իրավունքների պաշտպանությանը, պատասխանատու խաղի գործիքների առկայությանը և օրենքով սահմանված պարտավորությունների կատարմանը։
Պատասխանատու խաղը սկսվում է անվտանգ, լիցենզավորված և վերահսկվող միջավայրից։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ հանրային միջոցառումները խրախուսեն օրինական, անվտանգ և պատասխանատու խաղային մշակույթը։
Կոչ ենք անում ՀՀ պետական իրավասու մարմիններին թույլ չտալ հերթական անգամ ՀՀ օրենսդրության անարգել խախտման դեպքերին, որոնք արդեն իսկ դարձել են պարբերական բնույթ։



Լրահոս