ՄԵՐՕՐՅԱ ՎԱՆԴԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Իջեւանում 51-ամյա Մարտուն Ղալումյանը ջարդել էր քաղաքային զբոսայգում տեղադրված «Զարթոնք» քանդակի ձեռքը եւ գցել Աղստեւ գետը: Մարտունի նման բարբարոսներ կան նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքի կենտրոնում` հայ-հունական բարեկամության զբոսայգում, անհայտ անձը կամ անձինք ջարդել են գիշերային լուսավորության լամպերը: Չարագործները լամպերից մեկն էլ ամբողջությամբ վառել-հալեցրել են: Ուշագրավ է, որ բարբարոսությունը կատարվել է ոչ թե ծածուկ տեղ, այլ քաղաքի կենտրոնում` ոստիկանության շենքից մոտ 60 մ հեռավորության վրա: Հուսանք, որ նոյեմբերյանցի ոստիկանները բերման կենթարկեն վայրագություն կատարողներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս