Պենտագոնն աշխարհը կփրկի զոմբիներից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն պատրաստվում է փրկել աշխարհը զոմբիների ապոկալիփսիսից: Խոսքը ոչ թե հերթական ամերիկյան ֆիլմ-աղետի, այլ Պենտագոնի՝ իրականում գոյություն ունեցող ծրագրի մասին է. տեղեկացնում է Россия 24 հեռուստաընկերությունը:

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունում մշակվել է կենդանացած դիակներից մարդկանց պաշտպանելու ծրագիր:

Այս մասին գրում է Foreign Policy-ին՝ հղում անելով պաշտպանության նախարարության փաստաթղթին: Պենտագոնում հարցին շատ հիմնավոր են մոտեցել` մշակել են ռազմավարություն, մարտավարություն, զոմբիներին բաժանել են տեսակների: Այսպես հայտնվել են անգամ տիեզերքից եկած և կախարդանքի միջոցով ստեղծված զոմբիներ:

Այս ամենն արվել է «մարդկության կյանքի սրբությունը պահպանելու համար»:

Իրականում, նման սցենար է մշակվել զորավարժությունների համար: Բացատրվում է դա այն հանգամանքով, որ եթե զինվորականներն ԱՄՆ-ի տարածքում ավելի իրատեսական սցենարով զորավարժություններ անցկացնեն, ապա ժողովուրդը դա կարող է լուրջ ընդունել և մատնվել խուճապի:

o_948652

o_948653

o_948654

 




Լրահոս