
Նոր յոթտեղանոց ամենագնաց «Պեժո -7008»-ը կհայտնվի ավտոշուկայում 2018թ.-ին: Այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասել է «Պեժո»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Պիկան:
Նորույթը մշակվում է EMP2 մոդուլային հարթակի վրա, որը հիմք է հանդիսացել նաև այլ մեքենաների ստեղծման համար: Նոր մեքենայի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան, սակայն լուրեր են պտտվում, որ նորույթը կօգտագործի նաև հիբրիդային համակարգ: