Առևտրականը բռնել է պատուհանից վայր ընկած երեխային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջադեպը, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, տեղի է ունեցել չինական Գուանդուն նահանգի Չժունշան քաղաքում: Այնտեղ 1 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից:

Բարեբախտաբար, ներքևում գտնվող փողոցային առևտրականին՝ Լի ազգանունով, հաջողվել է բռնել փոքրիկին: Կատարվածը նկարահանվել է հսկող տեսախցիկներով. հայտնում է Metro-ն:

Լուսանկարների վրա երևում է, թե ինչպես երկու տղամարդ կանգնած են փողոցում ձեռքերը վեր բարձրացրած: Նրանք բարձր բղավում են՝ աշխատելով երեխային պատուհանից հեռացնել: Սակայն փոքրիկը նրանց չի հասկացել: Մի քանի վարկյանից նա ընկել է պատուհանից; Մեծ դժվարությամբ տղամարդուն հաջողվել է բռնել երեխային:




Լրահոս