Ֆլոյդ Մեյվեզերն առանց դժվարության կհաղթի Ամիր Խանին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլոյդ Մեյվեզեր ավագը` բոլոր քաշային կարգերում աշխարհի լավագույն ժամանակակից բռնցքամարտիկ համարվող Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (46-0, 26 ) հայրը և մարզիչը, համարում է որ, եթե կայանա իր որդու և բրիտանացի կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Ամիր Խանի (29-3, 19 КО) մենամարտը, ապա նա ոչ մի դժվարություն չի տեսնում: Ավելին` հաղթանակն անխուսափելի է համարում:

Տեղեկացնենք, որ Խանը ամեն գնով փորձում է հասնել այդ մենամարտին և ամենայն հավանականությամբ մարտը տեղի կունենա հաջորդ տարվա կեսերին: Մեյվեզեր ավագը կարծում է` որդին ոչ մի դժվարություն չի ունենա Խանին հաղթելու հարցում:

khan8_2679592

«Մարտն ամբողջովին կարող է անցնել հեռավորության վրա, բայց դա ոչինչ չի նշանակում, միևնույն է Ֆլոյդը հեշտությամբ կհաղթի բրիտանացուն, ինչպես դա արեց Մայդանայի հետ, չհաշված վերջինիս քաշային առավելությանը:

«Ի՞նչ եք կարծում Խանը ավելի լավն է քան իմ որդին, նա ավելի ուժե՞ղ է, ավելի փորձառու, թե՞ ավելի խելացի: Ոչ մի նման բան, նա ոչինչ չունի հակադրելու Ֆլոյդին, և նա կպարտվի» – հայտարարել է Մեյվեզեր ավագը:

Հիշեցնենք որ այս տարվա մայիսի 3-ին նրանք երկուսն էլ Լաս-Վեգասում մասնակցում էին նույն շոուին, որտեղ Ֆլոյդ Մեյվեզերը Մարկուս Մայդանայի նկատմամբ հասավ առավելության:

mayweathervsmaidanalivestreamfight (2)

Իսկ Ամիր Խանը հաղթեց Լուիս Կոլացոյին

1399312749_han

 




Լրահոս