Արամ Հարությունյանը ցույց կտա իր բոլոր հնարավորությունները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե Կոտայքի նախկին մարզպետից լուրջ դժգոհություններ կային, ինչպե՞ս եք պատրաստվում  վերականգնել մարզպետարանի հանդեպ  հավատը, ասել է, թե նախկին մարզպետին անդրադառնալը կոռեկտ չի համարում, եւ դրա մասին երբեք չի խոսելու: Փոխարենը պատրաստվում է նվիրումով եւ համբերատարությամբ` շփվելու, աշխատելու, ներկայանալու եւ ցույց տալու այն բոլոր հնարավորությունները, որոնց ինքը տիրապետում է: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է բնակչությունը հավատա, չէ՞ որ բնապահպանության նախարար աշխատելու տարիներին եւս շատ եք վարկաբեկվել՝ արձագանքեց. «Ես համեստորեն կարող եմ պատասխանել, որ շատ լուրջ եմ տրամադրված. իմ իրավունքի շրջանակներում կատարելու եմ իմ պարտականությունները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս