ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍՏեւական ժամանակ լրագրողների հետ չհանդիպած ԱԺ նախագահը, երեկ խոսեց: Նա ասաց, թե այս պահին չի տեսնում օրենսդրական գեթ մեկ տարբերակ, որը խորհրդարանին հնարավորություն կտա` անվստահություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին, որ կոալիցիոն հուշագիր ստորագրած ԲՀԿ-ն հնարավոր է հեռանա: Այլընտրանքի դեպքում միանշանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, եթե անգամ առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, որի հետ պայմանով չեն խնամիացել, որ  պաշտպանի  նրա թեկնածությունը:ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶՈՀ ՉՊԱՀԱՆՋՎԻ ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻԵրեւի իր բացառումներին մի լրացուցիչ քաշ հաղորդելու համար Հովիկ Աբրահամյանը  նույնիսկ «ինքնազոհողության» գնաց. «Կարեւորը` Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք, Ազգային ժողովի նախագահի մասով հնարավոր է: Բոլոր հարվածները իմ վրա եմ վերցնում: Կարող է հիմա խնդրեն, գնամ հրաժարական տամ, ի՞նչ է եղել: Գալուստ Գրիգորիչն էլ կլինի Ազգային ժողովի նախագահ»: Իսկ Սերժ Սարգսյանին դեռ փոխարինող նա  չի տեսնում: Ազգային ժողովի նախագահի պաշտոնն էլ  է իրեն բավարարում: ճիշտ  Է` նախկինում ցանկացել է լինել վարչապետ, սակայն հիմա ոչ.  իր պաշտոնը վարչապետականից բարձր է: ՉԼԻՆԻ, ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ԱՅԴՊԵՍ ՉՍՏԱՑՎԻԿառավարության այն անդամը, ներառյալ նաեւ վարչապետը, որը կմտածի, թե կարող է ԱԺ-ին բան թելադրել, «ուրեմն ինքը կարող է երազախաբ լինի»: ԽԱՇԻ ՀՐԱՎԵՐԱզգային ժողովում հավատարմագրված լրագրողներին, որոնք  դժգոհել էին, որ ԱԺ նախագահը  վերջերս ուշ-ուշ է հանդիպում իրենց հետ, Հովիկ Աբրահամյանը խաշի հրավեր արեց: Նաեւ խոստացավ շփվել 15 օրը մեկ պարբերականությամբ: ՀԱՃԱԽՈՐԴԸԵրեկ կրկին հայտնվել էր  Ահարոն Ադիբեկյանը, որը որոշ սրբագրումներ էր արել կուսակցությունների` մեկ շաբաթյա վաղեմության տվյալներին: Այսինքն` լրատվամիջոցներին  ներշնչել ՕԵԿ-ի անցողիկության գաղափարը: Նաեւ մի քիչ պակասեցնել ծառուկյանական տոկոսները: Նաեւ ասել, որ Հայաստանում սոցիալական բունտի հեռանկար չկա:  Ի հակառակն ահարոնադիբեկյանական սոցիոլոգիայի, երեկ Երեւանի փողոցներում  բացօթյա առեւտրականները մի քանի ժամ վանկարկում էին` «ամոթ է», «սոված ենք»:




Լրահոս