Պ. Պորոշենկոն նոր գործարան կգնի Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզչության շրջանում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել էր հաղթանակի դեպքում վաճառել իր բիզնեսը: Սակայն հակառակ իր բոլոր ակտիվները վաճառելու խոստումների, Պորոշենկոն որոշել է մի նոր գործարան ձեռք բերել, տեղեկացնում է LB.ua-ն:

Միլիարդատեր Պորոշենկոյի կողմից Կիևի փորձարարական արտադրանքի գործարանի գնման գործարքին հավանություն է տվել Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն:

«Փրայմ էսսետս կապիտալ»-ը, որը կառավարում է Պյոտր Պորոշենկոյի բոլոր ակտիվները, ստացել է Կիևի փորձարարական սարքավորումների գործարանի 50 տոկոս բաժնետոմսերի գնման իրավունքը», – տեղեկացրել են Հակամենաշնորհային կոմիտեից:

Ուկրաինայի նախագահի ամենահայտնի բիզնեսը քաղցրավենիք արտադրող «Ռոշեն» կորպորացիան է:




Լրահոս