Ռուսաստանը չի ուզում վերակենդանացնել կայսրությունը. Վ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում վերակենդանացնել կայսրությունը: Հակառակը, նա ցանկություն ունի զարգացնել երկիրն իր սահմաններում: Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է TF-1 հեռուստատեսությանն ու Европа-1 ռադիոալիքին տված հարցազրույցում:

«Ո՛չ ռուսաստանյան ազգայնականությանը կսատարենք, ո՛չ էլ կայսրությունն ենք պատրաստվում վերականգնել», – հայտարարել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով զարգացման ռուսաստանյան ռազմավարության մասին:

«Մենք ուզում ենք զարգացնել մեր երկիրը, իհարկե, մեր սահմաններում: Սակայն, ինչը շատ կարևոր է, մենք ուզում ենք, որ մենք ևս, ինչպես և այլ երկրներ աշխարհի այլ տարածաշրջաններում, օգտագործենք սեփական մրցունակության բարձրացման ժամանակակից մեթոդները, այդ թվում` տնտեսական ինտեգրման ճանապարհը:  Այդ ամենը մենք անում ենք հետխորհրդային տարածքում Մաքսային միության, և ներկայումս` Եվրասիական միության շրջանակներում» – պարզաբանել է նա:

Խոսելով Ուկրաինայում իրավիճակի մասին՝ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսաստանյան զորք չկա: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա, ըստ Պուտինի, ռուսաստանյան զորքերը ոչինչ չեն «բռնազավթել»:

«Ռուսաստանը երաշխավորված չէր այն բանից, որ Ուկրաինան շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,-հավելել է Պուտինը:

«Այդ պայմաններում չպետք է թույլ տալ, որ ռուսաստանյան պատմական տարածքը, բացառապես՝ էթնիկ ռուս բնակչությամբ, գնա միանա ինչ-որ միջազգային ռազմական դաշինքի, այն դեպքում, երբ Ղրիմի բնակիչներն իրենք են ցանկանում Ռուսաստանի մաս կազմել… ներեցե՛ք, այլ կերպ վարվել մենք ուղղակի չէինք կարող», – եզրափակել է նախագահը:




Լրահոս