Թեեւ Սերժ Սարգսյանն իր ելույթում մատնանշեց այն պաշտոնյաներին, որոնց հետ ընդդիմությունն, ըստ հարցերի բովանդակության, կարող է խոսել` ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ականները համառորեն հրաժարվում են դա դիտել որպես պատվիրակություն կազմելու հանգամանք: «Ի՞նչ պատվիրակության մասին է խոսքը, հո միջազգային, միջպետական հարաբերություններ չե՞ն: Նա մատնանշել է պաշտոնատար անձանց անուններ, որոնք իրավասու են նախագահի անունից պատասխանել …