ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ Հուն 15,2011 00:00 Անդրեյ Մալախովի եւ 31-ամյա Նատալյա Շկուլյովայի ամուսնությունը պետք է կայանար հուլիս ամսին: Հենց ամենասկզբից նրանց հարսանեկան արարողության շուրջ մեծ ինտրիգ էր ստեղծված, քանի որ նրանք հայտարարել էին, որ ուզում են ամուսնանալ Փարիզի Վերսալյան պալատում: Բայց արի ու տես, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Զույգը գաղտնի, առանց լուսանկարիչների եւ ավելորդ ճոխության ամուսնացել է օրեր առաջ:
ՀԱՎԱՔԱԾՈՒ ՈՒՆԻ Հուն 15,2011 00:00 Պարզվում է` երգահան Ավետ Բարսեղյանը նաեւ կոլեկցիոներ է: Նա ունի գրիչների մեծ հավաքածու` մոտավորապես 600 նմուշ: Գրիչների մի մասը նա ինքն է գնել, մյուս մասը` նվեր ստացել: Իր սիրելի նմուշներից մեծ դժվարությամբ է բաժանվում, համարյա թե նվեր չի տալիս, եթե նվիրում է, ապա միայն շատ հարազատ մարդկանց: Երգահանի հավաքածուում կան տարբեր թանկարժեք գրիչներ, բայց ամենաթանկը …
ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ Հուն 15,2011 00:00 Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն այն քմահաճ արտիստներից չեն, որոնք իրենց երեխայի լուսանկարը թաքուն են պահում կամ էլ աստղաբաշխական գումար պահանջում իրենց բալիկի նկարները հրապարակելու համար: Անահիտ Սիմոնյանը facebook-ի իր էջում արդեն տեղադրել է որդու լուսանկարները: Երբ նրանց որդին` Արմանը, մի քանի օրական էր, նորաթուխ ծնողներն իրենց որդու հետ մասնակցեցին «new mag», ապա «IQ» ամսագրերի կազմակերպած …
ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ Հուն 15,2011 00:00 Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն երկուշաբթի օրը ճեպազրույց է տվել լրագրողներին, որի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին. «Վրաստանը չի փոխել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը: Վրաստանն ունի նախապայմաններ ընդունելու համար ԱՀԿ-ին Ռուսաստանի աջակցությունը, իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Վրաստանը չի կորցրել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետաքրքրությունը եւ շարունակում է կատարել …
«ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՅԻ» Հուն 15,2011 00:00 «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է սկանդալային իրավիճակը, որ ստեղծվել է կոնգրեսական Էնթոնի Ուիների շուրջ, ով Twitter սոցիալական ցանցում տեղադրել է իր մերկ նկարները»,-գրում է The New York Times-ը: Նա քաղաքական գործչի վարքը անտեղի է որակել: «Ես Ձեզ կարող եմ ասել, որ Ձեր փոխարեն ես հրաժարական կտայի, քանի որ հասարակական աշխատանքը աշխատանք է հանուն հասարակության: …
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ԱՄՆ ՆԱԽԱԳՍՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ Հուն 15,2011 00:00 «ԱՄՆ Կոնգրեսի անդամ Միշել Բահմանը հունիսի 13-ին պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար»,-գրում է The Washington Post-ը: Իր որոշման մասին Բահմանը հայտարարել է հանրապետականների թեկնածուների հետ առաջին բանավեճերի ժամանակ: Հանրապետական կուսակցությունից բանավեճերին մասնակցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու պատրաստ յոթ մարդ` ներառյալ Բահմանը: Բացի նրանից, հանրապետականներից այդ պաշտոնի համար կպայքարեն …
ՍԵՎԱՎՈՐՎԱԾ ՏՂԱՆԵՐԸ ՀԻՄԱ ԿԱՊՈՒՅՏ ԿՈՇԻԿՆԵՐ ԷԼ ԵՆ ՀԱԳՆՈՒՄ Հուն 15,2011 00:00 Հայ բլոգեր Կամո Թովմասյանին ավելի շատ ճանաչում ենք Kamoblog անունով, ինչի պատճառը նրա ինտերնետային ժամանցային կայքն է (Kamoblog.com): Կամոն այն ակտիվ երիտասարդներից է, որը ներկա է երեւանյան համարյա բոլոր միջոցառումներին, մտերիմ է շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, կազմակերպում է տարբեր երեկույթներ, ինչպես նաեւ շատ շրջագայում է եւ իր բլոգում մանրամասն ներկայացնում դրսի երիտասարդության կյանքն ու տվյալ …
56-ՐԴՆ ԵՆՔ Հուն 15,2011 00:00 Ռուսական կազմակերպություններից մեկը կազմել է 60 երկրների հիփոթեքային շուկաների ռեյտինգը: Համաձայն դրա` այդ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը: Դա նշանակում է, որ Հայաստանում հիփոթեքային շուկաներում վարկերի տոկոսադրույքների մակարդակը շատ բարձր է, մենք զիջում ենք միայն 4 երկրի: Այսպես, մեզ մոտ հիփոթեքային վարկի դիմաց ամենամսյա միջին վճարը 1322 եվրո է, իսկ տոկոսագումարների մասով լրավճարը` …
ԱՎՏՈՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ Հուն 15,2011 00:00 Հունիսի 14-ին Երեւանում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ավտոտրանսպորտի միջազգային միության միջեւ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տարածքով Ասիայի, Եվրոպայի եւ հիմնական համաշխարհային շուկաների միջեւ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր: «Համոզված եմ, որ այս հուշագիրը կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումների զարգացման հերթական խթանը»,-հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Իսկ IRU-ի գլխավոր քարտուղար …
ԵՐԵԽԱՆ ԿԱԶԴՈՒՐՎՈՒՄ Է Հուն 15,2011 00:00 Հունիսի10-ին Եզնիկ Կողբացու փողոցի շենքերից մեկում վերելակի հորն ընկած 8-ամյա Էդգար Հարությունյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա առողջական վիճակը լավ է: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով` բարդություններ չկան, ամեն ինչ իրենց ցանկացած հունով է ընթանում: Դեռեւս հայտնի չէ, թե երեխային երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դա կախված է նրա վիճակից:
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
05 Նոյեմբեր 12:50 ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Հայկ Մարությանն արդեն Հյուսիսային պողոտայում է. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան