Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում կարեւորել է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը եւ ասել, որ եթե մինչեւ սեպտեմբերի 8-ը փոխհամաձայնություն չկայացվի, վատ կլինի: Ըստ աստղաբանի` կուսակցությունները, կրոնները, դավանանքները, գաղափարախոսություններն իրենց սպառել են, մի նոր տիպի խոսք է պետք, որ մտնենք 21-րդ դար, որպեսզի մարդիկ նորից սկսեն վստահել իշխանություններին: