«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է գտնվում 2011 թվականի ընթացքում պատգամավորական գործուղումների ցանկը, որին ծանոթանալով` կարելի է ասել, որ շատ պատգամավորների համար խորհրդարանը ոչ միայն տանիք է, այլեւ զբոսաշրջության բյուրոյին հավասար մարմին: Պատգամավորական գործուղումների առաջին հորիզոնականները զբաղեցնում են հիմնականում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները` Դավիթ Հարությունյան, Հերմինե Նաղդալյան, Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Զարուհի Փոստանջյան, Նաիրա Զոհրաբյան, Գագիկ Բաղդասարյան …