Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, այսօր հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Խորհրդարանական ընդդիմության հանրահավաքները հետզհետե ավելի սակավամարդ են դառնում, եւ սա այն դեպքում, երբ նրանք, ի տարբերություն արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի, ունեն մեծ հնարավորություններ. ԱԺ ամբիոն, դրանով նաեւ՝ մուտք հեռուստաեթեր, իսկ ՀՅԴ-ն էլ ունի իր սեփական հեռուստաալիքը, որը …