2-ՐԴ ՈՐԴՈՒՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՆԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ Հոկ 26,2011 00:00 ԼՂՀ պաշտպանական բանակի Մարտակերտի N զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան 19-ամյա եՖրեյտոր Վլադիմիր Ասատրյանի դին գտնելուց հետո պաշտոնապես հայտարարվեց, որ զինվորն ինքնասպան է եղել: Սակայն պարզվում է, որ նրա մահվան գործով օրերս երկու ժամկետային զինծառայողի են ձերբակալել:«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ է, իսկ նրա մայրը մեզ հետ …
ՀԵՌՈՒՆ ԳՆԱՑՈՂ Հոկ 26,2011 00:00 Երեկ` երեկոյան, Ստեփանակերտից Հայկ Ասատրյանը բազմաթիվ հղումներով մի հրապարակում է տարածել` «Ցնցող բացահայտում. Հայաստանը գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր» վերնագրով, որով իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեղադրվում է գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ ադրբեջանցի ռազմագերիներով անհանգստանալու մեջ: Բայց «Ժողովուրդ»-ը նյութը կհրապարակի միայն Սաքունցի պարզաբանումներից հետո: Ինչպես երեւում է, իրավապահները Սաքունցով լուրջ են զբաղվում:
ՇԱՀԵՑ ԳՐԱԶԸ Հոկ 26,2011 00:00 Համատեղ աշխատանքի 4,5 տարիների ընթացքում պատգամավորները ոչ միայն անգիր են արել իրենց գործընկերների սովորությունները, այլեւ կարող են գրեթե անսխալ կանխագուշակել, թե ինչ հայտարարություններ են հնչելու: Մասնավորապես, եթե հանրապետականներն ու ԲՀԿ-ի երիտ թեւը, նաեւ ավելի ավագ Ռուբեն Գեւորգյանը հանգիստ չեն տալիս Իլհամ Ալիեւին, Ադրբեջանին ու Թուրքիային, ապա որոշ դաշնակցական կին պատգամավորները կենտրոնացած են դպրոցի, հանրակրթության եւ …
ՆՈՐՄԱԼ Է Հոկ 26,2011 00:00 Երեկ թուրքական մամուլը հեղեղված էր նյութերով, ըստ որոնց` Մեծամորի ատոմակայանը վնասվել է Վանի երկրաշարժից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ դրանք հերյուրանքներ են, որ Հայաստանը դնեն էներգետիկ լարվածության մեջ: «Մեծամորի ատոմակայանը կառուցված է 9 բալանոց երկրաշարժի գոտու համար, ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի երկրներից միակն է` կառուցված նման բալային գոտու համար»,-ասաց նախարարը: …
ՍՊԱ Է ՄԱՀԱՑԵԼ Հոկ 26,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ 19:00-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Որոտան գյուղի մոտ: Զինվորական ԲԷՄՊ մեքենա է շուռ եկել, ինչի հետեւանքով ծնունդով գորիսեցի ավագ լեյտենանտը մահացել է: Մեր տեղեկություններով` մեքենան զորավարժությունների է եղել այդ տարածքում եւ շրջվել է ժողովրդին «Թասի պավարոդներ» անվամբ առավել ծանոթ վայրում, որը հայտնի է իր դժվարանցանելիությամբ: Երիտասարդ սպային ճանաչողները …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 26,2011 00:00 ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸՀոկտեմբերի 24-ին ոտքի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով 29-ամյա Դիանա Մ.-ն եւ նախաբազուկի մասում ստացված վնասվածքով 35-ամյա Արեւիկ Գ.-ն տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց: Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն` նույն օրը տանը վիճաբանության ժամանակ Դիանա Մ.-ին, այնուհետեւ վիճաբանությանը միջամտած Արեւիկ Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Դիանա Մ.-ի նախկին ամուսինը` …
ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՀՀԿ Հոկ 26,2011 00:00 Շարքերը հներից, վարկաբեկվածներից ազատելուն եւ դրանք թարմ դեմքերով համլրելուն զուգընթաց, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում սկսել են մտմտալ նախագծեր, որոնք թույլ կտան 5-րդ գումարման ԱԺ բերել Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ նմանատիպ կուսակցությունների մեկ-երկու անդամների. հանրապետականները մտածում են` իսկ ինչո՞ւ չօգտագործել պրոֆեսիոնալ պառլամենտականների փորձառությունը եւ ինտելեկտուալ կարողությունները (փորձված թանի եւ անփորձ մածունի տարբերակով):2007 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական …
ԲԱՑ ԴՌՆԵՐ Հոկ 26,2011 00:00 Երեկ ԱԺ այգում հայտնվել էին կտորից գույնզգույն տաղավարներ: Պարզվեց` ԱԺ նախագահի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» խորագրով հանրապետության ավագ դպրոցների աշակերտներն իրենց արտադրանքներն էին ներկայացնում:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ Հոկ 26,2011 00:00 Դադարեցվել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի ավագանու լիազորությունները: Համայնքի անդամներից Կարեն Մանուկյանի եւ Նորայր Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ, Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները` մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերին անհարգելի բացակայելու եւ Վարդան Ոսկանյանի լիազորությունները` մահվան պատճառով: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Դդմաշենում 40 օրվա ընթացքում ավագանու ընտրություններ անցկացնելու համար …
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ Հոկ 26,2011 00:00 Խորհրդարանի միջանցքում երեկ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, տեսնելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին, պատգամավորների ու լրագրողների ներկայությամբ բարձրաձայն ողջունեց. «Ո՞նց ես, կոալիցիոն բարեկամ»: Այնուհետեւ Շարմազանովը ողջագուրվեց` նրա հետ ասելով. «Բոստանջյանը կոալիցիոն հուշագրին հավատարիմ մարդկանցից մեկն է»:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում