ՈՎ ԷԼ ԼԻՆԻ Հոկ 11,2011 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի բացառում, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի ոչ թե Տիգրան Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը, այլ անձամբ Սերժ Սարգսյանը: «Առայժմ խնդիրը հետեւյալն է` մեզանում ցուցակի որեւէ խնդիր չի քննարկվում: Բայց ես բնական եմ համարում ու կարծում եմ` այդպես կլինի, որ ՀՀԿ նախագահը` Սերժ Սարգսյանն ինքը, գլխավորի ՀՀԿ ցուցակը»,-ասաց …
3-ԱԿԱՆ Հոկ 11,2011 00:00 «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդման ժամանակ, երբ խմբակցություններին 3-ական րոպե է տրվում հայտարարություն անելու համար, ուշագրավ մտքեր են հնչում: Օրինակ` անցած կիրակի ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի հայտարարությունը նվիրված է եղել գրադարանների մասին իր հեղինակած օրենքին: Ընդ որում, նույն այդ հայտարարությունները Բիշարյանն արել էր նաեւ ԱԺ բրիֆինգների ժամանակ, որից հետո այլեւս որեւէ լրագրող նրանց որեւէ հարց չէր տվել:
ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Հոկ 11,2011 00:00 ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումների ժամանակ ԼՂ հակամարտության մասին 6 կետանոց սկզբունքներ են հրապարակվել: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանի ներկայացրած 10 առաջարկները չեն ընդունվել համանախագահների կողմից: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց. «Դուբրովնիկում հրապարակված 6 կետերը Լ’Աքվիլայում նույն հրապարակված կետերն են: Սրանով իսկ համանախագահող երկրները վերահաստատում …
ՀԱՅՏՆԱԾ ՈՒՆԵՆ Հոկ 11,2011 00:00 ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ամերիկացի Ռոբերտ Բրադկեն Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումների ժամանակ հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման 6 սկզբունքները, որոնց վերաբերյալ էլ ընթանում են բանակցությունները: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություններ տալ այդ առնչությամբ` «Ժողովուրդ»-ին ասելով, որ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է արդեն: Ըստ նրա` դրանք Լ’Աքվիլայում …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 11,2011 00:00 ՆՈՐ ԶՈՐԱԿՈՉ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:ՊԱՐՏԱՎՈՐ Է«Ժառանգություն»-ը կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի հետեւանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին անհրաժեշտ ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:ԴՊՐՈՑԱ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆ«Խոսքի իրավունք» միավորմանն Արտաշատից հայտնել են, որ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են «կամավոր» ստորագրել մի …
ԽՆԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ՉԵՆ ԳԱ Հոկ 11,2011 00:00 Դատելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հռետորաբանությունից? երկխոսությունն արդեն կարելի է ավարտված համարել: Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրվա հանրահավաքում ընդունել է բանաձեւ, որի 15-րդ կետը վերաբերում է երկխոսությանը. «Կոալիցիայի կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել բանակցությունների շարունակումը` միաժամանակ հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունն, այս անգամ արդեն իր նախաձեռնությամբ, դիմի մեզ, մենք չենք հրաժարվի …
100 ՔՑՎԱԾՆԵՐ Հոկ 11,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` երեկ Մարգարյան հիվանդանոցի դահլիճում ՀՀ էլիտար շինարարության մեջ միջինը 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարած շուրջ 100 սեփականատերեր ժողով են արել: Նրանք կանգնած են ներդրած գումարներից զրկվելու եւ իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Այդ ընթացքում ընթերցվել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ ասվում է, որ հավատալով սփյուռքի նախարարության «Արի տուն ծրագրին»` տարիներ …
ԿԱՍՏՐԱՑԻԱ Հոկ 11,2011 00:00 Այսօր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկելու է 2-րդ ընթերցմամբ ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» իր օրենսդրական նախաձեռնությունը, որով, հիշեցնենք, խստացումներ են նախատեսվում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքում: Պատգամավորն ասաց, որ ինքը հակված է քիմիական եղանակով ամորձատման տարբերակին, եւ հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում այն կներառվի առաջին ընթերցմամբ ընդունված տեքստում:
ԱԿՏԻՎ ՏՈՒԺՈՂՆԵՐ Հոկ 11,2011 00:00 Ինչպես հայտնի է, Լոռու մարզի առաջին ատյանում ընթացող մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը թեւակոխել է ամբաստանյալի ցուցմունքների փուլ: «Ժողովուրդ»-ի այն հացին, թե տուժողներից Տեր-Պողոսյանի հայցած ներողամտությունը կարո՞ղ է դիտվել որպես զղջում, այսինքն` մեղմացուցիչ հանգամանք, ՀՀ գլխավոր դատախազությունից Շահեն Տոնոյանը պատասխանեց. «Գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ դատավճիռը կտա ձեր բոլոր հարցերի պատասխանը»: Այս պատասխանն, ի …
ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է Հոկ 11,2011 00:00 Նախօրեին «Ժողովուրդ»-ին դատի տալու սպառնալիքով հանդես եկած Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հարցազրույց է տվել «Հետք»-ին, որտեղ կրկին անգամ փորձ է արել անձամբ իր գործունեության հետ կապված խնդիրը կուսակցականացնել: Այսպես. իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մասին Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի մրցույթի մասնակիցներից Աննա Թորոսյանի` մեր թերթի միջոցով հրապարակած մեղադրանքը Նվեր Պողոսյանը, …