ՀՈՍՊԻՏԱԼԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆԻ ՊԵՏԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Նոյ 01,2011 00:00 Հոկտեմբերի 17-ին տեղեկություն տարածվեց, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ Վաղինակ Հովհաննիսյանը: Վերջինիս աշխատակիցները «Ժողովուրդ»-ին խնդրում են օգնել` հավաստիացնելով, որ Հովհաննիսյանն այն կարգի մարդ չէ, որը կարող էր կաշառք վերցնել: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը ձերբակալվել …
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԻՆՈ Նոյ 01,2011 00:00 Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց 5, 7 եւ դրանց հարակից շենքերի բնակիչներից շատերը կիրակի` ուշ երեկոյան, պարզապես շոկի մեջ են հայտնվել: Երեկոյան` ժամը 21-ի սահմաններում, երբ արդեն մութն ընկել է, այդ շենքերի բակում հայտնվել է հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների շորերով, դիմակավորված, ինքնաձիգներով զինված խումբ, իսկ քիչ անց` տարբեր տեխնիկական սարքավորումներով զինված մեկ այլ խումբ: Մինչ բնակիչները …
ՍՏԵՐՋԱՑՈՒՄ Նոյ 01,2011 00:00 ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է կաստրացիայի ենթարկել մանկապիղծներին: Դալլաքյանն առաջարկում է կաստրացիան կիրառել ՀՀ քր. օր.-ի 138-րդ հոդվածի 3 մասով (անչափահասի բռնաբարություն), 139-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 140-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասին սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու) նախատեսված …
ՀՀԿ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՉԿԱ Նոյ 01,2011 00:00 Կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, «Արմենիա մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Այս լուրը հետաքրքիր է նրանով, որ նիստին ներկա չի եղել ՀՀԿ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանը, ով հրաժարական ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ այժմ Հայաստանում չէ: Այդ երիցս գովազդված կարեւոր միջոցառմանը բացակա է եղել նաեւ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 01,2011 00:00 ՓՐԿՎԱԾ ՊԱՏԻՎԴատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երեկ հանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը` բռնագանձելով դատարանի վճռով սահմանված գումարը` ընդհանուր առմամբ 6 միլիոն 545 հազար 700 դրամ: «Հայկական ժամանակ»-ը հրաժարվել է կամավոր վճարել գումարը, ուստի ԴԱՀԿԾ-ն 5 տոկոս տույժ է կիրառել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի նկատմամբ` 311 հազար 700 դրամի չափով: Նշենք, որ …
ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ Նոյ 01,2011 00:00 Երեկ առավոտյան ներկոալիցիոն հարաբերությունների մասին անսպասելի ուղերձով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ուղերձով, քանի որ նրա հարցազրույցը տեղադրված էր բոլոր կայքերի գլխավոր լուրերի բաժնում: Իսկ Ծառուկյանի` news.am-ին տրված հարցազրույցի գլխավոր «մեսիջն» այն էր, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հակասությունները հորինել է մամուլը` «մակերեսային հորինովի աժիոտաժներով պղտոր ջրում ձուկ» որսալու համար: «Հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, …
ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ Նոյ 01,2011 00:00 Երեկ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել մի խումբ հանրապետական պատգամավորների (Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան եւ այլք) հեղինակած «Ոչ պետական պահպանության մասին» օրենքի նախագծի քննարկումը, ինչի մասին տեղեկացրել էինք դեռ այս տարվա փետրվարին: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է թիկնազորերում ներգրավված անձանց թվաքանակի սահմանափակում: Ինչպես նշեց օրենքի համահեղինակ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, …
ՔԱՅԼՈՂ «ԺՈՒՉՈԿՆԵՐ» Նոյ 01,2011 00:00 «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ երկու պատգամավորներ, քննարկելով խորհրդարանի կանխատեսելի դարձած ելույթները, միմյանց հետ «գրազ» են եկել, թե «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ն ինչ հայտարարություններ են անելու: Եւ ահա հրապարակումից հետո նրանք կրկին նույն թեմայով զրուցել են միմյանց հետ ու տարակուսել, թե ինչպես են թերթում հայտնվել իրենց զրույցի մանրամասները: Պատգամավորներից մեկն էլ ասել է, …
ԲՅՈՒՋԵ 2012 Նոյ 01,2011 00:00 Այսօր կսկսվեն Բյուջե 2012-ի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում: Ավանդաբար քննարկումների առաջին օրն ԱԺ կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսների նախարարն ու փոխնախարարը` ընդհանուր գծերով ներկայացնելու հաջորդ տարվա ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի կառուցվածքը, առաջնահերթությունները եւ ուղղությունները, իսկ հաջորդ օրերին արդեն ճյուղային քննարկումներ կընթանան` ըստ ոլորտների: Բյուջետային քննարկումները կտեւեն մինչեւ հաջորդ` նոյեմբերի 15-ի ԱԺ նստաշրջան:
«ՕՋԱԽ» Նոյ 01,2011 00:00 Ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել ՆԳՆ նախկին նախարար, ՀՀ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի դստեր հարսանիքը: Եւ քանի որ հարսանեկան արարողությանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ դեմքերով է հագեցած եղել խնջույքը:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
23 Դեկտեմբեր 16:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա կյանքից զրկման դեպքի մասին․ ինչ է պատմում հայրը
23 Դեկտեմբեր 11:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, ամբողջությամբ կփոխհատուցեմ. Ավինյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում