ՀՀԿ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, «Արմենիա մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Այս լուրը հետաքրքիր է նրանով, որ նիստին ներկա չի եղել ՀՀԿ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանը, ով հրաժարական ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ այժմ Հայաստանում չէ: Այդ երիցս գովազդված կարեւոր միջոցառմանը բացակա է եղել նաեւ ՀՀԿ գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Հարութ Փամբուկյանը, ով «անհետ կորած է», ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը: Ուշագրավ է նաեւ, որ հանձնաժողովի նիստը բացվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որը ներկայացրել է ՀՀ նախագահի  տնտեսական հարցերով  գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը:




Լրահոս