Վարչապետը մեկնել է Բրյուսել Դեկ 05,2011 13:13 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առևտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար …
Երիտասարդ աղջին ու տղան մահացել են ավտովթարի արդյունքում Դեկ 05,2011 12:29 Դեկտեմբերի 4-ին, ժամը 7.50-ի սահմաններում, “”Տոյոտա”” մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Քաղսի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի տան պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Վահան Սահակյանը և ուղևորուհին՝ 21-ամյա Սաթենիկ Մաղաքյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:
Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ. քննարկում Երեվանում Դեկ 05,2011 12:23 “Եվրասիական Ինտեգրացիա” ՀՀԿ-ի մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Երևանի “Ռուսական գրքի տան միջոցառումների սրահումե տեղի է ունեցել “Եվրասիական ինտեգրացիա” հետազոտական հասարակական կազմակերպության և ԱՊՀ երկրների երիտասարդական միության համատեղ կազմակերպած “Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ” թեմայով քննարկում:Քննարկմանը երիտասարդները ներկայացրել են իրենց պատկերացումները Հայաստանի ապագա ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին:Ողջույնի խոսք էր հղել …
Արթուր Բաղդասարյանը մեկնում է Ֆրանսիա Դեկ 05,2011 12:11 ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են armlur.am -ին, այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի …
Չենք լռելու. Ասպես շարունակելն անհնար է (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ) Դեկ 05,2011 11:59 “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. “Դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի “Դուց”-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել …
Վանում դեռեվս ցնցումները շարունակվում են Դեկ 05,2011 11:47 Դեկտեմբերի 5-ին, 00:15-ին կրկին Վանում երկրաշարժ է գրանցվել` 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քավուրմա գյուղի մոտ` 4,5 կմ խորության վրա: Հերթական երկրաշարժը կրկին իրարանցում է առաջացրել Վանի բնակիչների շրջանում: Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, իսկ նոյեմբերի 9-ի երկրաշարժից՝ 40 մարդ։
Միշել Սլեյմանը կժամանի Հայաստան Դեկ 05,2011 11:39 Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ:Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Շոկոլադը կթանկանա Դեկ 05,2011 11:22 Ինչպես հայտնի է, Ամանորի տոներից մի քանի շաբաթ առաջ սկսում են խոսել այս կամ այն ապրանքատեսակի հնարավոր թանկացման մասին՝ այդ հանգամանքը պայմանավորելով արտաքին գործոններով: Hotnews.am ի փոխանցմամբ` լուրեր են պտտվում, որ սպասվում է նաև շոկոլադի թանկացում: Ինչպես ներկրողները, այնպես էլ տեղական արտադրողները դա բացատրում են այն հանգամանքով, որ դրա պատճառը միջազգային շուկաներում կակաոյի գնի սպասվող …
Նոր Ժամանակներ կուսակցությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին Դեկ 05,2011 11:16 Նոր ժամանակներ կուսակցության 6-րդ համագումարի որոշումը` Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի մասին Նոր Ժամանակներ կուսակցությունը վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող դեգրադացիան, հատկապես.ա/ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորապատկերում, Հայաստանում ահագնացող չափերի հասնող աղքատացումը և դրա հետևանքով երկրից արտագաղթողների թվի շարունակական աճը;բ/ հասարակության բացարձակ մեծամասնության բացահայտ թալանի հաշվին էլ ավելի մեծ հարստություն կուտակող վարչակազմի և օլիգոպոլիայի ցինիզմի …
ՀԺԱՄ-ը 10 տարեկան է. համաժողով` Կառավարության նիստերի դահլիճում Դեկ 05,2011 11:12 ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 10-ամյակին նվիրված համաժողով: ՀՀ պետական օրհներգը հնչելուց հետո` ՀԺԱՄ անդամ Արթուր Լևոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ անկախությունից հետո հասարակական-քաղաքական արմատական փոփոխությունները առաջացրել են բազմաթիվ հանրային և քաղաքական խնդիրներ: Նա ընդգծեց, որ հասարկությունը ներկայում հիսաթափված է իշխանություններից, ինչը կարող է …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը