ՍՊԱՍՈՒՄ ԵՆ Մայիս 19,2011 00:00 Վերջերս քաղաքապետարանը երկու երթուղիներ սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը լուծեց, չեղյալ համարեց` պատճառաբանելով, որ երթուղին սպասարկվել է ոչ այն մեքենաներով, որոնք մրցույթ են անցել: Մենք փորձեցինք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունենում այդ երթուղիների շուրջ: Այցելեցինք 69 համարի երթուղայինի վերջնականգառ, որտեղ վարորդներն ասացին, որ կատարվածն ամենեւին էլ իրենց չի վերաբերում: «Կատարվելիք փոփոխությունների համար թող …
«ԷՐԵԲՈՒՆՈՒ» «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»-Ը ԺԱՄԱՆԵԼ Է 6 ԺԱՄ ՀԵՏ Մայիս 19,2011 00:00 «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի Կեչուտ գյուղում 12 տարեկան մի տղա է կախվել: Բարեբախտաբար, երեխան կենդանի է մնացել, սակայն եթե ամեն ինչ մնար «Շտապ օգնության» հույսին, չի բացառվում, որ երեխան չփրկվեր: Գյուղում լուրեր էին պտտվում, որ պատանի Մանուկ Խաչատրյանն այդ քայլին է դիմել, քանի որ ուսուցիչը հրաժարվել է դասընկերների հետ տղային …
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ Մայիս 19,2011 00:00 Երեւանը ղեկավարելու «դրայվ» ունեցող քաղաքապետ Կարեն Կարապետյանը բացօթյա առեւտրականներին «մաքրեց» քաղաքից, Վերնիսաժը դատարկեց, հիմա էլ անցել է քաղաքի տարբեր վայրերի մանր կրպակները հանելուն:Երեկ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները ապամոնտաժեցին Ազատության 25 եւ Մամիկոնյանց 2-րդ շենքի դիմաց գտնվող փոքրիկ «բուտկաները»: «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց կրպակատերերի հետ, որոնք արտասվելով պատմում էին իրենց հետ կատարվածը: Ըստ առեւտրականների` մեկ օր …
ԵՐԿԱՐ ԵԳԵՐՈՒՄՆԵՐ Մայիս 19,2011 00:00 Կապանի երկրագիտական թանգարանը ստեղծման օրից՝ 1969թ-ից ի վեր, երեք անգամ տեղափոխվել է։ Հիմնական պատճառը շենքային վատթար պայմաններն էին: Այժմյան՝ Մուշեղ Հարությունյանի թիվ 3 հասցեում հանգրվանելն էլ վտանգավոր էր թանգարանի նմուշների համար. դրանք տեղափոխման օրից փակի տակ էին։ «2006թ-ին կառավարության որոշմամբ Երկրագիտական թանգարանին հատկացվել է Կապանի թիվ 3 մանկապարտեզի տարածքը եւ 2 մասնաշենքեր։ Տեղափոխվել ենք այստեղ …
ԽԼԵԼՈՒՆ ԴԵՄ ԵՄ, ԱՇԽԱՏԱՏԵՂ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ` ԿՈՂՄ Մայիս 19,2011 00:00 ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար …
ԴԱՎԹԱՇԵՆԻ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՄԼԵՏԸ Մայիս 19,2011 00:00 Երբեմն սպորտի աշխարհը, հատկապես երբ դրանում որոշակի հաջողությունների ես հասնում, դառնում է հարթ ճանապարհ դեպի քաղաքականություն: Իսկ եթե նաեւ լավ ազգական ունենաս, որի հետ թեկուզեւ լարված հարաբերությունների մեջ ես, բայց հենց դրանով էլ ճանաչված, ապա կոնկրետ Հայաստանում դա անպարտելի տարբերակ է:Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, նախկին բռնցքամարտիկ Արթուր Գեւորգյանն ամբողջությամբ տեղավորվում է վերը նշված շրջանակում. նա …
Մայիս 19,2011 00:00 «Ուզում եք, որ արքեպիսկոպոսը «Զապորոժեցո՞վ» տեղաշարժվի»:Կոմիտաս վարդապետ Հովնանյան «yerkir.am»Արդեն անվիճելի է, որ մեր եկեղեցու երեւելիներին ոչ թե, ասենք, իրենց կոկորդը կրծել պատրաստվող Եհովայի վկաների վարքը, այլ «Բենթլիի» ու «Զապորոժեցի» առավելություններն ու թերություններն են հետաքրքրում: Համենայնդեպս, հոգեւոր դասի ներկայացուցիչները վերջին շրջանում մեծամասամբ երթեւեկության թեմաներով են խոսում: Ընդ որում, հայոց եկեղեցում բենթլիամոլությունը կարծեք թե իսկապես վարակիչ է …
Մայիս 19,2011 00:00 «Միգրացիոն ոլորտի հարցերը շարունակվում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում»:Արմեն Գեւորգյան «armenpress.am»Թերեւս արդեն ուշ է: Որքան էլ նման հայտարարությունների պակաս երբեւէ զգացված չլինի, միեւնույն է, իշխանություններն անդառնալիորեն ուշացել են: Իսկ օդանավի կամ Հայաստանից մեկնող ավտոբուսների տոմսերը միշտ էլ լավ են վաճառվել: Արտագաղթը կանխելու լավագույն ելքը գործնականում հակաքայլեր անելն է, որոնց բնույթը եւ ուղղվածությունը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող …
Մայիս 19,2011 00:00 «Բաքվում այնպիսի գլխապտույտի մեջ են ընկել, որ նույնիսկ «Եվրատեսիլ»-ի մրցույթին են նայում նավթային խողովակի անցքից»:Էդուարդ Շարմազանով «panorama.am»Միգուցե այդպես էլ կա: Եվ հետաքրքրասեր պատգամավորը, «ճամփորդելով» ադրբեջանական կայքերում, իսկապես նման եզրակացության է եկել: Բայց մի պարզ ճշմարտություն, չգիտես ինչու, ՀՀԿ մամուլի խոսնակը շրջանցում է. ամեն մեկի գլխապտույտը հենց իր համար է վտանգավոր: «Եվրատեսիլ»-ի մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունները …
ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մայիս 19,2011 00:00 «Զվարթնոց» օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալի շինարարությունում ընդգրկված են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ:Այս մասին երեկ` մայիսի 18-ին, նոր տերմինալի շինարարության ընթացքին՝ լրագրողներին ծանոթացնելու ժամանակ, ասաց «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: Փորձեցինք պարզել, թե ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայանի շինարարությանը ինչպես կարող են մասնակցել Թուրքիայի քաղաքացիները: «Թուրքիայի քաղաքացի մենք չունենք աշխատակազմում, մենք ունենք ընկերություն, որը վարձակալել …
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան