Մանթաշովի արձանը Աբովյան փողոցում Մար 29,2012 21:00 Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝Աբովյան փողոցի մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։Քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման եւ բարերարի արձանի …
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ Մար 29,2012 20:55 ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են , որ նախնական պայմանավորվածության համաձայն` Ալմաթիում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո Արաբական Միացյալ Էմիրություններով Երեւան վերադարձի ճանապարհին ՀՀ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունը մարտի 29-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ …
Բակո Սահակյանը ընդունել է Ռուսաստանից եվ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների Մար 29,2012 20:45 Արցախի Հանրապոտության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է “Ռուսական խոսքի օրերի” շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում …
ՀՀ Ոստիկանությունը զգուշացնում է Մար 29,2012 20:35 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.ՕՕ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու …
բնակարանում գտել են 75-ամյա կնոջ դիակը Մար 29,2012 20:09 Գեղարքունիքի մարզում, այսօր` մարտի 29-ին, ժամը 13.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Սեւան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.amին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել 75-ամյա Ամալյա …
շունն ինքն է փրկել իրեն Մար 29,2012 20:02 Բրիտանիայում շունը փորձել է իրեն խեղդել հեռախոսի լարով, բայց հետո ինքն էլ փրկել է իրեն` պատահաբար հավաքելով 999` արտակարգ ծառայության հեռախոսահամարը: Շունը Բասեթ-հաունդ ցեղատեսակի է: Երբ բրիտանացի օպերատորը ծանր շնչառություն է լսել հեռախոսի մեջ, նա որոշել է դեպքի վայր ոստիկանություն ուղարկել:Ոստիկանները դուռը բացել են հարեւանի օգնությամբ, ով բանալի է ունեցել եւ շանը փրկել:
ՀԱԿ նախընտրական շտաբը կղեկավարի Լեվոն Զուրաբյանը Մար 29,2012 19:51 Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբը գլխավորելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նշենք նաեւ, որ Զուրաբյանը զբաղեցնում է ՀԱԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երևանի թիվ 9 ընտրատարածքում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի շտաբը` Վարդան Վարդանյանը, ՕԵԿ շտաբի պետը Հեղինե Բիշարյանն է, “Ժառանգության” շտաբի …
Ռուսաստանը 2012թ. կմեծացնի գազի ծավալները Մար 29,2012 19:39 Ռուսաստանը ծրագրում է 2012թ. արդյունահանել 70 մլրդ խմ գազ, ինչը 4 մլրդ խմ-ով կամ 6 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից,-գրում է RIA Novosti-ն: “Անցած տարի արդյունահանվել է 66 մլրդ խմ գազ: Այս տարի ծրագրվում է արդյունահանել 70 մլրդ խմ”,- կառավարության նիստում այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Բորսայում վաճառվել է 1 մլն դոլար Մար 29,2012 19:31 Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 391.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391.25 դրամ: Կենտրոնական բանկից armlur.am-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.48-ով եւ կազմել 390.30 դրամ:Առեւտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 391.5-393 դրամով եւ գնել՝ …
Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության պատվիրակությանը Մար 29,2012 19:27 ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Ողջունելով դիտորդական առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցման …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 11:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է. 72 մարդուց 6-ն է ողջ մնացել
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը