ՍԴ-ն մերժեց ՀԱԿ թեկնածու Դավիթ Մաթեվոսյանին Հուն 19,2012 15:45 Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 19-ին մերժել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներով տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին պատգամավորի թեկնածու` “Հայ Ազգային Կոնգրես” կուսակցությունների դաշինքի անդամ, անկուսակցական Դավիթ Մաթեւոսյանի դիմումը: ՍԴ-ն գտավ, որ սույն գործով “առկա չէ որեւէ իրավափաստարկ, որով կհիմնավորվեր …
911` սխալ առաքման համար Հուն 19,2012 15:23 ԱՄՆ բնակիչ Ռոթեր Մքլենոնը սենդվիչ է պատվիրում եւ քանի որ Grateful Deli խանութի առաքման ծառայությունը նրան սխալ սենդվիչ է բերում ,վորջինս զանգահարում է 911, որի աշխատակիցներն էլ նրան բացատրում են, որ իրենց ծառայությունը նման հարցերով չի զբաղվում՝ խորհուրդ է տալով չվճարել սենդվիչի գումարը։ Այդուհանդերձ, խանութի աշխատողը նշել է, որ 14 սենդվիչ պատվիրած Ռոթերն ավլի ուշ …
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հարսնաքարի գործը ուղարկվել է ոստիկանություն Հուն 19,2012 15:21 “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, հետ է ուղարկվել ոստիկանություն: Հիշեցնենք, որ այս քրեական գործը ոստիկանությունից երեկ օրվա վերջում էր ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործի նախաքննությունը կվարի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քր. …
Գողացել է մարգարտե վզնոց եվ արծաթյա մատանի Հուն 19,2012 15:15 Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողները հունիսի 18-ին, ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 16-ամյա մի պատանու: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. ապրիլին, բաց դռնով մտնելով Սեւան քաղաքի մի բնակչուհու տնից գողացել է մարգարտե վզնոց եւ արծաթյա մատանի` պատճառելով 35 հազար դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Մանրամասներ Արտաշատում տեղի ունեցած միջադեպից.Առաջին կրակոցը վրիպել է, երկրորդը՝ կպել սեռական օրգաններին Հուն 19,2012 14:05 Նոր մանրամասներ Արտաշատում տեղի ունեցած միջադեպից: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա կրակելու ժամանակ երկու կրակոց է արձակել: Դրանցից առաջինը Գրիգորյանը վրիպել է, իսկ մյուսը՝ ուղղել դեպի Մ. Մանուկյանի սեռական օրգանները: Վնասվածքներ ստացած Մ. Մանուկյանը, որ տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց, այնտեղից …
Ավտոմեքենան` ցեխակույտի մեջ Հուն 19,2012 13:57 Հունիսի 19-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բլագոդառնոյե գյուղի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները “ՎԱԶ 2109” մակնիշի K 191 AP պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Ապօրինի հատվել է 22 ծառ Հուն 19,2012 13:46 Հունիսի 16-ին, ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնից ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, որ ,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում ,Հայանտառե ՊՈԱԿ “Հրազդանի անտառտնտեսություն” մասնաճյուղում անտառների պահպանության վիճակի դիտարկումներ իրականացնելու արդյունքներով հայտնաբերվել են ապօրինի հատված 22 ծառերի կոճղեր, որով պետությանը պատճառվել է 594.000 դրամի վնաս: Ձեռնարկված միջոցառումների …
Բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց .Տեսանյութ Հուն 19,2012 13:41 Ուժեղացված ծառայության շրջանակներում կատարելով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականը` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են բերման ենթարկել 113 տրանսպորտային միջոց: Մեքենաներից 37-ի խլացուցիչները առանց համապատասխան թույլտվության վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 32 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 40 տրանսպորտային միջոց վարել են …
Լեդի Գագան ներկայացրել է իր արյունից պատրաստված օծանելիք Հուն 19,2012 13:41 Հայտնի երգչուհի Լեդի Գագան այս անգամ էլ հասարակությանը ապշեցրել է՝ ներկայացնելով “Fame” օծանելիքն է, որն իր մեջ երգչուհու արյունից կաթիլներ է պարունակում: Օծանելիքը սեւ երանգի է, որը ստացել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով եւ համարվում է առաջին սեւ օծանելիքը:
Հարսնաքարում ծեծի ենթարկվածների վիճակը ծանր է Հուն 19,2012 13:35 ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված կենտրոնական ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Ծեծի ենթարկված մյուս բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը եւս շարունակում է ծանր մնալ. գիտակցությունը գալիս է, բայց կրկին մթագնում է: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից սույն քրեական գործն ուղարկվել …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին