ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուլ 31,2012 13:03 Լուսանկարն արվել է Ստեփանակերտ քաղաքում: Արցախում գիտեն մեծի արժեքը եւ անգամ “Տապ ու պապ” հանդիսությունների սրահ են բացել: Միգուցե առաջին պահից այս անվանումը ծիծաղ է առաջացնում, բայց հետո լուրջ խորհելու տեղիք է տալիս:
Ձերբակալվել է Twitter-ում գրած վիրավորանքների համար Հուլ 31,2012 13:01 Ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի բրիտանացու, ով Twitter-ի իր էջում վիրավորական արտահայտություններ էր գրել Մեծ Բրիտանիայի ջրացատկի օլիմպիական հավաքականի անդամ Թոմ Դեյլիի հասցեին: Պիտ Ուոտերֆիլդի հետ 10 մետր բարձրությունից սինքրոն ոստնացատկում գրավելով չորրորդ հորիզոնականը` Դեյլին նման բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել. “Դու չարդարացրիր հորդ հույսերը: Հուսով եմ` գիտակցում ես դա”: Այս հաղորդագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել …
Ոռոգման ջրի դիմաց պետք է ներդրվի ՀԴՄ-ի համակարգը Հուլ 31,2012 12:58 Ոռոգման ջրի դիմաց պետք է ներդրվի հաշվիչ դրամարկղային մեքենաների համակարգը: Ջրօգտագործող ընկերությունները սպառողներին պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ պետք է փոխվի գյուղացու ձեռքից գումարը վերցնելու, այդ գումարը բանկ տանելու, բայց հետո անդորրագիր չտրամադրելու շղթան. “Կարծում եմ` պարզ …
Ինքնասպանության փորձը կանխվել է Հուլ 31,2012 12:51 Հուլիսի 31-ին, ժամը 11.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկաններն անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր …
Լոնդոն -2012. 15-ամյա լողորդուհին ոսկե մեդալ է նվաճել Հուլ 31,2012 12:47 Լիտվացի 15-ամյա լողորդուհի Ռուտա Մեիլուտիտեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է Լիտվայի առաջին ոսկե մեդալը` առաջ անցնելով ամերիկուհի Ռեբեկա Սոնիից: Ռուտան 100 մետր տարածությունը Սոնիից 0.08 վայրկյանով ավելի արագ է անցել: Բրոնզե մեդալակիր է դարձել ճապոնուհի Սատոմի Սուզուկին:
Հրդեհ Գոռավանում Հուլ 31,2012 12:41 Հուլիսի 30-ին, ժամը 18։53-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 32 տան բակում այրվում է կուտակված անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։46-ին։ Լ. Կարապետյանին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 125 հակ անասնակեր։
Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել Հուլ 31,2012 12:35 Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրայի հարցով հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել այդ երկրում ընթացող վերջին իրադարձությունները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Սիրիայի ժողովրդի արդար պահանջների իրականացման գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը եւ Թուրքիան ջանքերը միավորելու են: “Երկու առաջնորդները նշել են, որ Հալեպում սիրիական …
Փեթակների գողը հայտնաբերվել է Հուլ 31,2012 12:33 Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Արմեն Վ.-ն ձերբակալված է:
Սպասվում են տեղումներ Հուլ 31,2012 12:20 Հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Օգոստոսի 1-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում, հուլիսի 31-ին …
Տիգրան Պետրոսյանը պարտվեց Հուլ 31,2012 12:15 Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարի 7-րդ տուրում պարտվել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ Աբհիջեթ Գուպտային, որն ունի 6 միավոր: 7-րդ տուրից հետո Հայաստանի չեմպիոնը 5 միավորով չորրորդ տեղում է: 2-3-րդ տեղերը բաժանում են 5.5-ական միավոր ունեցող հնդիկ Շեխար Սուրիա Գանգուլին եւ սերբ Բրանկո Դամլյանովիչը: 8-րդ տուրում Տիգրան …
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
26 Ապրիլ 07:47 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց