Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրայի հարցով հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել այդ երկրում ընթացող վերջին իրադարձությունները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Սիրիայի ժողովրդի արդար պահանջների իրականացման գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը եւ Թուրքիան ջանքերը միավորելու են: “Երկու առաջնորդները նշել են, որ Հալեպում սիրիական վարչակարգը սեփական ժողովրդի դեմ հարձակումներ է իրականացնում, և այդ վայրագության պատճառով մտավախություն կա, որ Սիրիայում մարդկանց վիճակն ավելի կվատանա”,–ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս