Էրեբունի-Երեվան տոնին մայրաքաղաք կայցելեն աննախադեպ թվով պատվիրակություններ Հոկ 01,2012 15:08 Հոկտեմբերի 14-ի “Էրեբունի-Երեւան” տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձեւավորման եւ լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի “Էրեբունի-Երեւան” տոնակատարությունների շրջանակում Երեւան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: …
15 տոննա պարեն կուղարկվի Սիրիա Հոկ 01,2012 15:03 “Օգնիր եղբորդ” քաղաքացիական նախաձեռնության միջոցով տարբեր կառույցների, անհատների ու գործարարների տրամադրած սննդամթերքը, ընդհանուր քաշով մոտ 15 տոննա, վաղը կուղարկվի Սիրիա: Սիրիային Հայաստանի կողմից ուղարկվող առաջին ինքնաթիռը, սննդամթերք կլինի, իսկ հաջորդում` նաև դեղորայք:
թունավորվել է ալկոհոլից Հոկ 01,2012 14:47 Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ալկոհոլային ինտոքսիկացիա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Վան Չ.-ն: Պարզվել է, որ Վան Չ.-ն թունավորվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում` օգտագործած 0.5 լ ալկոհոլային խմիչքից: Կատարվում է հետաքննություն:
Ժառանգություն կուսակցությունը չի մասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը Հոկ 01,2012 14:29 “Ժառանգություն” կուսակցությունը դեմ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը՝ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին և չի մասնակցի քվեարկությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Այստեղ իմ շատ հարգարժան հետևորդը՝ նախորդ արտգործնախարարը, պետք է իր պատասխանը տա արտաքին հարաբերությունների շատ հարցերում, բայց …
Երեխային վրաերթի ենթարկելուց հետո ոստիկանը ինքնասպան է եղել Հոկ 01,2012 14:24 Բուրյատիի հանրապետությունում, հերթապահություն իրականացնող ոստիկանը բաժանմունք վերադառնալու ճանապարհին Տյուլենինի անվան փողոցում վրաերթի է ենթարկում 7-ամյա աղջկա ու նրան տեղափոխում հիվանդանոց: Պարզելով, որ երեխան գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել, 32-ամյա ոստիկանը գնում է անտառ ու ծառայողական զենքով վերջ տալիս իր կյանքին:
Ես ամեն ինչ կանեմ, որ պաշտոնանկ արվեք. Փաշինյան` Գլխավոր դատախազին Հոկ 01,2012 14:17 Պատգամավորներն հարցեր են ուղղում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ խորհրդարանին միջնորդություն ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատախազին ասաց, որ ուշադիր կարդացել է միջնորդությունը. “Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով և ավելի քան 1 միլիոն դոլար գումարը փոխարինենք Ֆոլցվագեն S 7 մեքենայով, նույն հիմնավորմամբ կարելի է …
Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը Հոկ 01,2012 14:11 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության ու գիտության նախարարության լրատվական ծառայությունից: Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 239 տեղ:
Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում Հոկ 01,2012 14:09 Վարդան Օսկանյանի կողմից “փողերի լվացման” գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին: Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի: “Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի …
Աղվան Հովսեփյանն ընթերցեց Վարդան Օսկանյանի գործով միջնորդագիրը Հոկ 01,2012 14:05 Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդգրկված է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընթերցել է իր կողմից ԱԺ ներկայացրած միջնորդագիրը: Միջնորդագիրն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. “Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային …
Հովիկ Աբրահամյանը խոչընդոտում է ԲՀԿ-ին Հոկ 01,2012 14:00 Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ խոչընդոտել է ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ մանրամասն նյութեր պարունակող փաթեթը տրամադրել պատգամավորներին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր սկսեց իր հինգերորդ գումարման երկրորդ նշտաշրջանի քառօրյան: Նիստի ժամանակ “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ ամբողջ խմբակցությունը նիստի ժամանակ չի մասնակցելու ոչ մի քվեարկության: …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում