Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող նյութերը Հոկ 01,2012 13:53 “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Վարդան Օսկանյանի օգնականներին այսօր արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ “փողերի լվացման” հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը: Ազգային ժողովում հենց նոր մեկնարկել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: Ժամը 11-ից սկսած “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական …
հյուր էր գնացել եվ գողություն արել Հոկ 01,2012 12:33 Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, 30-ամյա Լուսինե Ա.-ն, հյուրընկալվելով 41-ամյա Սեւադա Օ.-ի բնակարանում, հյուրասենյակի պահարանից գողացել է նրա դստեր ոսկյա մատանին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Լուսինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները Հոկ 01,2012 12:28 Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է վերընտրվել միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Ֆայզո Ամոյանըч ստանալով 48 ձայն: Տվյալ համայնքում ընտրություններին մասնակցել են 49 ընտրող: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿՀ լրատվական ծառայությունից: Իսկ նույն մարզի Ցամաքասար համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ից` Գոռ Գրիգորյանը ստանալով 137 ձայն: Իսկ նրա մրցակից …
Բողոքի ցույց ԱԺ-ի մոտ Հոկ 01,2012 12:02 Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այս պահին մոտ 300 երիտասարդ ակտիվիստ բողոքի է դուրս եկել ի պաշտպանություն ՀՀ նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և “Սիվիլիթաս” հիմնադրամի գործի։ Ցուցարարները ծափերով ճանապարհ են տալիս ԲՀԿ-ական պատգամավորներին: Բողոքի ակցիայի վայրում են մեծ թվով ոստիկաններ: Բողոքի ակցիայի կազմակերպչն է “Սիվիլիթաս” հիմնադրամը, որ ստեղծման չորս ամյակը …
Բանակում զինվոր է զոհվել Հոկ 01,2012 11:57 Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ …
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Հոկ 01,2012 11:54 Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Լոռու մարզի Վանաձորի հեռուստաաշտարակի մոտ (,Քյոխվալուե հանդամասում) այրվել է 0,8 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին (Քարաբերդ գյուղի մոտ)` 4200 քմ, Գուգարք գյուղում` 10 հա խոտ եւ 1 հա բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի ,Հրազդանե ՀԷԿ-ի մոտ` …
Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Compass-ը (տեսանյութ) Հոկ 01,2012 11:51 Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախօրեին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան եզրափակիչ փուլը: 17 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 5 տղաներից բաղկացած Compass band խումբը։ Մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով։ Տղաները մրցույթին կներկայանան Sweetie baby երգով։ “Մանկական Եվրատեսիլ 2012″ե երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Ամստերդամ քաղաքում՝ դեկտեմբերի 1-ին։
Սերժ Թանկյանն ու Ատոմ Էգոյանը հայտարարություն են տարածել հօգուտ Վարդան Օսկանյանի Հոկ 01,2012 11:48 Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը հայտարարություն են տարածել Վարդան Օսկանյանի դեմ քրեական հետապնդման կապակցությամբ: Սերժ Թանգյանի հայտարարության մեջ ասվում է. “Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. …
Այսօր երաժշտության միջազգային օրն է Հոկ 01,2012 11:44 Երաժշտության միջազգային օրը սամանվել է տոնել 1975թ. հոկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Այս օրը նշելու նախաձեռնության հեղինակը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է: Ամբողջ աշխարհում տոնը նշվում է արտիստների ու համույթների տարաբնույթ համերգներով, հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի գոհարները:
Խոսրովի արգելոցում կատարված որսագողության համար անմեղ մարդու են մեղադրում. Հոկ 01,2012 11:06 “Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. “Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին “Խոսրովի անտառ” պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, որսագողը 1983 …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան