“Երբ ցրտերը սկսվեն, դադարեցնելու ենք մանկապարտեզի գործունեությունը, որովհետեւ ձմեռը ջեռուցումը դառնում է հիմնախնդիր: Իսկ գյուղի կենտրոնի հուշարձանն էլ հնարավոր է՝ չդիմանա եղանակային խոնավությանը, ձյան ծանրությանը եւ փլվի”,-“Ժողովուրդ”-ի հետ հեռախոսազրույցում անհանգստանում է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանը: Տանձուտը գյուղապետին “ժառանգություն է” հասել բազմաթիվ հիմնախնդիրներով: Մասնավորապես հիմնանորոգման կարիք ունեն գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, …