ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Դեկ 13,2012 11:12 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը Երեւանի Քաջազնունու փողոցի 4/1 եւ 4/3 հասցեում կանաչ տարածքի հաշվին շինարարություն է իրականացնում: Նա ընդլայնում է իրեն պատկանող “Յունիգրաֆ-իքս” ընկերության շրջանակը: Իհարկե, որպես օրինապահ քաղաքացի՝ նա ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությունը, որի մասին ազդարարող ցուցանակի վրա գրված է: “Կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք՝ պատվիրատու՝ Էմմա Արիստակեսյանե: Նշենք, որ Սադոյանը …
Անուշ Սեդրակյանի ուշագրավ անցյալը Դեկ 13,2012 11:07 ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: “Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, …
Սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեվանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները Դեկ 13,2012 11:03 Ժողովուրդե-ի տեղեկություններով՝ բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների “կաբելային” հաղորդման շուկա՝ փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին ԱԺ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բարձրաձայնել էր …
Սպիտակ քաղաքում այրվել են տնակներ Դեկ 13,2012 10:53 եկտեմբերի 12-ին` ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ “Միկա” բենզալցակայանի մոտակայքում, այրվում են փայտյա տնակներ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու 117 հասցեում գտնվող չգործող փայտյա շինություններում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 05.00-ին: Այրվել է …
ԵՐԲ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է Դեկ 13,2012 10:51 Սերժ Սարգսյանի իշխանության ամենամեծ հանցանքն ամենեւին էլ այն չէ, որ այս ընթացքում երկրում սրընթաց աճել է աղքատությունը, արմատավորվել կոռուպցիան, քայքայվել տնտեսությունը, ոչ էլ արտաքին քաղաքականության բնագավառում գրանցված ձախողումներն ու ՀՀ-ի մեկուսացումներն են: Ս. Սարգսյանի իշխանության ամենամեծ հանցանքը երկրում ընտրակեղծիքների համակարգի արմատավորումը, ու որ ամենակարեւորն է, այդ հանցագործությանը պետությանը, պետական ինստիտուտներին մասնակից դարձնելն է: Պատահական չէ, …
Հրդեհ Հրազդանի լիմոնադի գործարանում Դեկ 13,2012 10:26 Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում՝ լիմոնադի արտադրամասում: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է Ռ. Ղազարյանին պատկանող թիվ 534 տան տանիքից մոտ 100 քմ հատված և այնտեղ կուտակված մոտ …
Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Դեկ 13,2012 10:23 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Ժողովուրդ. Ծեծկռտուք քննչականի պետի եվ դատախազի միջեվ Դեկ 13,2012 10:21 Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում …
Հրապարակ. ԲՀԿ-ում եվ՛ տխուր էին, եվ՛ ուրախ Դեկ 13,2012 10:19 Երեկ ԲՀԿ-ում մասամբ տոնական տրամադրություն էր. Ծառուկյանի հայտարարությունը, որով նա հավաստել էր, որ չի մասնակցելու ընտրություններին, չի էլ սատարելու որևէ մեկին, շատերին էր հանգիստ շունչ քաշելու “ֆորա” տվել: “Հրապարակ”-ը գրում է, որ նրանք պատրաստ էին գրազը տարվածների բոլոր վնասները փոխհատուցել: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ առավել բարձրաստիճան պաշտոնյայի հետ գրազում թանկարժեք կոստյում է …
168 ժամ. Արամ Սարգսյանը չի առաջադրվելու Դեկ 13,2012 10:14 Երեկ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Աարգսյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը՝ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում: Ըստ թերթի՝ Արամ Սարգսյանը բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում և պետք է սպասել ավելի հարմար պահի:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը