Մարդկանց տեղափոխումը ավտոմեքենաներով շարունակվում է Դեկ 02,2012 13:48 Թիվ 1/06 ընտրական տեղամասի մոտակայքում կանգնած են 2 հատ 5 համարի “գազել” մակնիշի միկրոավտոբուս եւ 4 հատ “Միլենա” տաքսի ծառայության ավտոմեքենաներ, որոնցով մարդկանց բերում են ընտրատեղամաս: Գազելի վարորդներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց հանձնարարված է տներից մարդկանց տեղափոխել տեղամասեր:
Հայրը քվեարկել է աղջկա փոխարեն Դեկ 02,2012 13:31 Ընտրախախտումներ են տեղի ունենում նաեւ թիվ 1/06 ընտրատեղամասում: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, նշված տեղամասում հայրը քվեարկել է աղջկա փոխարեն: Հանձնաժողովի անդամները նկատել են եւ անմիջապես կազմվել է արձանագրություն:
Հայտարարություն-ահազանգ Դեկ 02,2012 13:09 Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ …
Ընտրատեղամաս են բերում կույր մարդկանց Դեկ 02,2012 13:07 Ինչպես տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը թիվ 1/30 ընտրական տեղամասից, մի խումբ երիտասարդներ պարբերաբար նշված տեղամաս են բերում խուլ եւ կույր մեծահասակների, ինչպես նաեւ օգնում են նրանց քվեարկել:
Ընտրողներ են բերել Ջավախքի՞ց Դեկ 02,2012 12:45 Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը մտավախություն ունի, որ իր մրցակից թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված “Սովրանո” ընկերության սեփականատեր Արման Սահակյանը փորձելու է կեղծել ձայներ, այս անգամ մեծաթիվ ընտրողներ բերելով մայրաքաղաքից եւ Ջավախքից: “Երեկվանից “Ալհմազ” հյուրանոցի դիմաց խմբված են երեւանյան մեքենաներ, մեր թիմակիցները, նկարել են, ֆիքսել դրանք բոլորը: Մեքենաների մի մասը վրացական պետհամարանիշի …
Երիտասարդը փորձում էր քվեարկել 5-րդ անգամ Դեկ 02,2012 12:40 Թիվ 1/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Խաչատրյանը նկատեց, որ մի երիտասարդ փորձում է քվեարկել 5-րդ անգամ: Բարձրաձայնելով այդ մասին՝ երիտասարդին թույլ չտվեցին քվեարկել: Այս մասին հայտնեց մեր թղթակիցը նշված տեղամասից:
Կուտակումներ 1/06 տեղամասում Դեկ 02,2012 12:30 Այս պահին թիվ 1/06 ընտրական տեղամասում կուտակումներ են, սակայն Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ Գասպարյան Տիգրանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցնում են բնականոն պայմաններում:
Երթուղային տաքսիներով քաղաքացիներին տանում են տեղամասեր Դեկ 02,2012 12:19 Ինչպես տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը,32 համարի երթուղային տաքսիների միջոցով քաղաքացիներին տեղափոխում են թիվ 1/32 տեղամասային կենտրոն: Ինչպես նաեւ նշված տեղամասում հանձնաժողովի նախագահը հոդորում է քաղաքացիներին ընտրել 2-րդ համարին՝ ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանին:
Սաֆարյանը քվեարկելու է 1/29 տեղամասային կենտրոնում Դեկ 02,2012 11:33 1/20 տեղամասային կենտրոնի մուտքի մոտ Ռոբերտ Սարգսյանին ներկայացնող անձինքն բառացիորեն հաշվառում են, թե ով է այցելում քվեարկելու: Տեղեկացնում է Ս.Սաֆարյանի վստահված անձը։ Հայտնում ենք, որ ԱԺ պատգամավորի թենածու Ստյոպա Սաֆարյանը քվերակելու ժամը 12:00-ին, թիվ 1/29 տեղամասային կենտորոնում, որը գտնվում է թիվ 7 /102/ մանկապարտեզում, Թոթովենցի նրբանցք 8 հասցեում: Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ։
Վեճ 1/24 ընտրատեղամասում. Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ Դեկ 02,2012 11:16 Վեճ է տեղի ունեցել մայրաքաղաքի թիվ 1 ընտատարածքի 1/24 տեղամասում: Մինչ 103 մանկապարտեզի շենքում տեղակայված տեղամաս մուտք գործելը, կառույցի առջեւ մեր լրագրողը նկատել է հավաքված տասնյակ երիտասարդների: Երբ տեղամասային հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել ենք, թե ովքե՞ր են այդ երիտասարդները եւ ինչու՞ են պարբերաբար դուրս ու ներս անում եւ զրուցում հանձնաժողովի որոշ անդամների հետ, նախագահը արձագանքեց, որ …
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
11 Հուլիս 16:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանավորումից․ օգնության կանչեր, լացուկոծ
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 08:00 Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան