Ժողովուրդ. Հայռուսգազարդի Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն նախօրեին տեղափոխել են Հայաստան Փետ 10,2012 10:21 Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայռուսգազարդ ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն` Վիլեն Ղազարյանին, ոստիկանությունը նախօրեին տեղափոխել է Հայաստան` ոստիկանության Արտաշատի բաժին: Թերթը հիշեցնում է, որ նա ձերբակալվել էր Օդեսայում, քանի որ մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ: Վիլենը բախվել էր Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և եղբորորդու հետ, երբ հնչեցին կրակոցներ: Ոստիկանության …
Հրապարակ. Ավշարի գինու գործարանի խորհրդի ղեկավարի հետ կպայքարի Երասխի գինու գործարանի տնօրենը Փետ 10,2012 10:15 Արարատի մարզի թիվ 18 ընտրատեղամասում Արայիկ Գրիգորյանի` Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, կպայքարի մեկ այլ արարատցի` անկուսակցական Ռազմիկ Թևանյանը: Վերջինս Երասխի գինու գործարանի տնօրենն է: Երեկ Թևանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ առաջիկա օրերին կհստակեցվի` կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ: “Ժողովրդի հետ մի քանի հանդիպումից հետո վերջնականապես որոշմանս մասին կհայտարարեմ”,- ասել է …
Ժողովուրդ. Հրազդանի քաղաքապետն իր ղեկավարման 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել Փետ 10,2012 10:10 Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն իր ղեկավարած 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել: Ժողովուրդ-ի հավաստի տեղեկություններով`Դանիելյանը վերջերս բնակարան է գնել Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում` հայտնի “հարուստների թաղամասում”` Բևերլի Հիլզում: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչ գումարներով է Հայաստանում գոյություն ունեցող մի քաղաքի քաղաքապետն արտասահմանում երկու տուն գնել, բայց ուշագրավ են պաշտոնական …
Երկիր. Շմայսը մատ է թափ տվել լրագրողի վրա Փետ 10,2012 10:06 Երեկ Ազգային ժողովում մինչ հանրապետական պատգամավորները փորձում էին միմյանց փոխարեն կոճակներ սեղմելով օրինագծերի հերթական խմբաքանակը սղղացնել, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր համար հետաքրքիր զբաղմունք էր գտել: Նա հանել էր բջջային հեռախոսն ու լուսանկարում էր գործընկերների սխրանքները ֆիքսող լրագրողների զայրացած հայացքները: Տեսնելով դիմացի օթյակից իրեն նկարող Երկիր-ի լրագրողին` նա պահեց հեռախոսն ու մատ թափ տալով` …
Հժ. Զինդատախազ Գեվորգ Կոստանյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Փետ 10,2012 10:04 ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թեև ավելի վաղ նշվում էր, որ նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ևս վստահեցրել է, որ Կոստանյանը հիվանդասենյակ չի տեղափոխվում ընդամենը ավելի հանգիստ պայմաններում բուժում ստանալու համար: Բուժկենտրոնի փոխտնօրենը նշել է, որ ՀՀ զինդատախազի առողջությունը նույն …
Ժողովուրդ. Ազգային ժողովում տարօրինակ բաներ են կատարվում Փետ 10,2012 10:02 ՀՀ Ազգային ժողովում վերջին շրջանում բավականին տարօրինակ բաներ են կատարվում: Արդեն երկու օր է, ինչ խորհրդարանի առաջին ու երկրորդ հարկերից խնկի բույր է զգացվում: Հավանաբար, ինչ-որ մեկը որոշել է խորհրդարանում եղած “սատանաներին” խունկ վառելով հեռացնել:
Փետ 10,2012 00:00 Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտՈստիկանության աշխատակիցները, ձանձրանալով ամեն հինգշաբթի կազմակերպվող ակցիաներից, որոշել են իրենց տաղտուկը սփոփել թերթ կարդալով: Նրանք երեւի հետաքրքիր թեմա են գտել, եւ դա է պատճառը, որ ինքնագոհ դեմքով ուսումնասիրում են իրենց ձեռքում հայտնված թերթը: լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Փետ 10,2012 00:00 ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրոմ է, թե Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հա՞յ ուսանողներ են սովորում, թե՞ այլազգի, եւ ավելի շատ գերակշռում են մագիստրատուրայի՞, թե՞ ասպիրանտուրայի ուսանողները: Արմինե Պետրոսյան, 20 տարեկան, ուսանողուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, վարձավճարների իջեցում կամ բարձրացում չի եղել, …
Փետ 10,2012 00:00 ՀԱՐՑ. 1993-94 թվականներին մասնակցել եմ ղարաբաղյան պատերազմին, բայց մինչ այժմ վկայական չեմ ստացել: Հետաքրքիր է իմանալ, թե վկայական ստանալու համար ուր եւ ում պետք է դիմեմ, եւ դրա համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Գարիկ Մադոյան, 38 տարեկան, տնտեսագետ ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 27 նոյեմբերի 2000 թվականի թիվ 778 որոշման …
Փետ 10,2012 00:00 ՀԱՐՑ. Դեռահասին, տվյալ դեպքում դպրոցահասակին, դասադուլի մղելն օրենքով ի՞նչ պատիժ է նախատեսում: Կարինե Գասպարյան, 35 տարեկան, մանկավարժ ՊԱՏԱՍԽԱՆ. Անչափահասներին` դպրոցահասակներին, դասադուլի մղելու դեպքերում, ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը պատիժ չեն նախատեսում: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ո՛չ քրեական, ո՛չ էլ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերը նշված …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին