Մայրը դանակահարել է իր երեխաներին եվ մորը Հուն 17,2013 17:22 Ղրիմի Կերչ քաղաքում կինը դանակահարել է իր երկու երեխաներին` 2-ամյա որդուն եւ 6-ամյա դստերը, ինչպես նաեւ մորը: Նախնական տվյալներով` կինը հոգեկան խնդիրներ ունի: Եթե դատարանը կնոջը հոգեպես առողջ ճանաչի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
Ավտովթարը փրկել է մոտ հազար կատվի կյանք Հուն 17,2013 17:13 “Չինաստանում տեղի ունեցած ավտովթարը փրկել է մոտ հազար կատվի կյանք”,-գրում է Lifenews-ը: Բեռնատարը, որը կատուներին տանում էր ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ դրանք պետք է վերածվեին ուտելիքի, վթարի է ենթարկվել: Դեպքի վայր հասած բնապահպանները կարողացել են բեռնատարից դուրս բերել ողջ մնացած մոտ հազար կատվի, որոնք տեղափոխվել են կենդանիների հատուկ կացարան: Կատվի մսից պատրաստված կերակրատեսակի լայն տարածման …
Հղի Շակիրայի կիսամերկ ֆոտոշարքը Հուն 17,2013 16:39 Երգչուհի Շակիրան, ով պատրաստվում է լույս աշխարհ բերել առաջնեկին, կիսամերկ ֆոտոշարք է ունեցել սիրելիի` ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասնակցությամբ: Նշենք, որ զույգը համագործակցում է UNICEF-ի հետ` բարեգործական արշավի շրջանակներում օգնելով անապահով երեխաներին:
Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է Հուն 17,2013 16:31 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել խարդախության ու …
Երեվանի Լամբադա կամրջի տակ դիակ է հայտնաբերվել Հուն 17,2013 16:28 Հունվարի 17-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի “Լամբադա” կամրջի տակ դիակ կա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ազատության եւ Կոմիտասի պողոտաների խաչմերուկում` նորակառույց եկեղեցուն հարակից ձորակից հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1965 թ. ծնված Ա. Մարտիրոսյանի ցրտահարված դին:
Խոշոր կապիտալը եվ քաղաքականությունը՝ ըստ Աշոտյանի Հուն 17,2013 16:13 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Խոշոր կապիտալը վերջնականապես մեկուսացնել քաղաքականությունից չի հաջողվել և ոչ մի երկրում: Սակայն, ըստ իս, կա երեք սկզբունքային դրույթ, որ պետք է սահմանափակի խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական զարգացումների և որոշումների կայացման գործընթացների վրա: 1. Խոշոր կապիտալը կարող է ազդել իշխանության վրա, բայց երբեք չպետք է ձևավորի իշխանությունը: …
ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել Հուն 17,2013 16:09 Ս.թ. հունվարի 16-ից 17-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող՝ Հյուսիսատլանտյան Դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգի համաձայն անց են կացվում հանդիպումներ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղության …
Հայտնաբերվել է Իջեվանում արձանը վնասած երիտասարդը Հուն 17,2013 15:11 Ոստիկանությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Իջևանի զբոսայգում խորհրդային տարիներին տեղադրված քանդակներից մեկը վնասած քաղաքացուն: Ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ): Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը: Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Միջադեպի մասին համացանցում տեղեկությունը տարածվել էր հունվարի 15-ին։
Հրդեհ Արարատի մարզի Արբաթ գյուղում Հուն 17,2013 15:08 Հունվարի 17-ին՝ ժամը 12։32-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արբաթ գյուղում այրվում է կահույքի արտադրամասի պահեստ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուն 17,2013 14:23 Լուսանկարն արվել է Ապարան քաղաքի հիվանդանոցներից մեկում: Միգուցե հիվանդանոցի տնօրինությունն այնքան է հոգնել ծանոթ-բարեկամներից, որ “ճարահատյալ” դիմել է այս քայլին: Տեսնես հայտարարությունն օգնո՞ւմ է:
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան