Սելիմի լեռնանցքը փակ է Մար 01,2013 10:35 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 05.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի …
Իրավունք. Չինովնիկական ծեծկռտուք Մար 01,2013 10:32 “Իրավունք”-ի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը ծեծի է ենթարկվել Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների կողմից: Տեղի ունեցած միջադեպի մանրամասները ճշտվում են: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել էր հրաժարական Արմավիր քաղաքում Սերժ Սարգյսանի ձայները Րաֆֆի Հովհաննիսյանին զիջելու պատճառով: Սակայն կան նաև խոսակցություններ, որ նա գնացել է …
ՀԺ. Բնակարանների առուվաճառքների թիվը կտրուկ նվազել է Մար 01,2013 10:27 ՀՀ կադաստրի պետական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար ամսին` Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի մի շատ տարօրինակ ու աննախադեպ միտում է արձանագրվել: Կտրուկ նվազել են գործարքները: Այսպես, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների առուվաճառքների թիվը, 2012 թվականի հունվար ամսվա համեմատ, Երևանում նվազել է 30 տոկոսով, իսկ մարզերում` մոտ 24 տոկոսով: Անհատական բնակելի տների …
Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը շնորհավորելու է Սերժ Սարգսյանին Մար 01,2013 10:25 “Շնորհավորում եմ բոլորիս լավագույն ընտրությունների անցկացման համար, ինչի ապացույցն են նաև միջազգային հանրության արձագանքը և շնորհավորանքները, որ մենք ստանում ենք”,-ԱԱԽ նիստի “բացումը” նախորդ օրն այսպես է սկսել Սերժ Սարգսյանը: Մոտ մեկ ժամ տևած նիստի միակ հարցը եղել են ընտրությունները, որևէ այլ` հետընտրական, կադրային հարց չի քննարկվել: Բոլոր զեկուցողները` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Աղվան Հովսեփյան, …
Ժողովուրդ. Վարդան Սեդրակյանին չեն հարցաքննել Մար 01,2013 10:23 ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռևս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչո՞ւ Ձեզ չեն կանչում հարցաքննության: “Դա դարձել է հայոց հարցը,-“Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան` վրդովվել է թեկնածուն ու հավելել,-եթե կանչած լինեին, հաղորդագրություն կտարածեին: Իհարկե չեն կանչել: Ինչի՞ …
Հրապարակ. Բարեվ բառն արդեն հոգեխանգարմունքի մեջ է գցում իշխանություններին Մար 01,2013 10:20 “Բարև” բառն արդեն հոգեխանգարմունքի մեջ է գցում իշխանություններին: Երեկ Ազգային ժողովի միջանցքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը, հանդիպելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ասել է` բարև: Բարևին պատասխանելու փոխարեն վերջինս ասել է` “հետո՞ ինչ”: Թերևս ճիշտ ժամանակն է հիշելու Աղվան Հովսեփյանի “նեյրոլինգվիստական” տեսությունը և հոգեբանների ներգրավմամբ պարզելու, թե այս պսիխոսոմատոզ վիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանավորների առողջության …
Առավոտ. ԱԱԾ տնօրենի տեղակալը` Շիրակի մարզպետ Մար 01,2013 10:15 Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվեց Շիրակի մարզպետ նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ֊լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին: Թերթը նշում է, որ 61-ամյա գեներալը ծնունդով շիրակցի է, Անիի տարածաշրջանի Ներքին Ջրափի գյուղից, մասնագիտությամբ պատմաբան է և որպես պաշտոնյա` անչափ ճոխ կենսագրություն ունեցող:
5 տարվա վերքը չի սպիացել, դեռ վիրավոր ենք Մար 01,2013 10:12 Այսօր մարտի 1-ի հինգերորդ տարելիցն է. 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին հետևած հետընտրական պայքարն իշխանությունները փորձեցին կոտրել նախ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող մարդկանց վրա լուսադեմին հարձակվելով, ծեծի ենթարկելով ու հարյուրավոր մարդկանց ձերբակալելով: Իսկ արդեն երեկոյան կրակեցին անզեն ցուցարարների վրա` սպանելով 10 հոգու և վիրավորելով հարյուրավոր մարդկանց: Այս ողբերգությունից հինգ տարի անց, ցավոք, պետք է փաստել` …
Հայկական ժամանակ. Ինչո՞ւ է նետվել 14-ամյա աղջիկը Մար 01,2013 10:10 Երեկ Երևանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարևաններից մեկը “ՀԺ”-ի թղթակցին պատմել է, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, և զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարեւանուհին ասել …
Հրապարակ. ՀՀԿ-ական պատգամավորուհին ժուչոկ է աշխատել Փոստանջյանի դռան առջեվ Մար 01,2013 09:46 ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկը երեկ խորհրդարանում քայլող “ժուչոկ” էր աշխատում: Երբ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսելիս է եղել, և միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը` “Լեւոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ…”, այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը, լսելով դա, ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան վերև ուղարկել, իսկ ինքը …
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից