Մարտի 2-ին կկայանա Եվրատեսիլում ներկայացվող երգի ընտրությունը Մար 01,2013 16:22 Մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա “Եվրատեսիլ” մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը: Քվեարկությունը կլինի ազգային` հեռուստադիտողների sms-ների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից (50/50): Հայաստանը ներկայացնող 26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի մի քանի երգ, որոնցից էլ կընտրվի մեկը: Հիշեցնենք, որ այս տարի “Եվրատեսիլ”-ն անց է կացվում Շվեդիայի Մալմո քաղաքում, մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթին չեն …
Դոլարը գերազանցեց 410 դրամը Մար 01,2013 16:13 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ մարտի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.69 դրամ: 2013 թ. առաջին անգամ դոլարի բորսայական փոխարժեքը գերազանցեց 410 դրամի նշագիծը: Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.55 մլն դոլար:
Մարտի 1-ի ողբերգության հիմնական սեվ էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը Մար 01,2013 16:08 Ժողովրդավարական Հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի ողբերգության հիմնական սև էջը գրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: “Այսօր վատ առումով սիմվոլիկ օր է: Ես ականատես չեմ եղել, որովհետև ձերբակալված եմ եղել: Կարծում եմ՝ մարտի 1-ի հիմնական սև էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, առանց այդ ժամանակվա կոալիցիոն ուժերի, …
Սիվիլիթասի տնօրենին կանչել են ԱԱԾ Մար 01,2013 15:57 Մարտի 1-ին, ժամը 14:00-ին “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այդ մասին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից:
Մարտի 1-ի մեղավորները դատապարտված են. Հեղինե Բիշարյան. տեսանյութ Մար 01,2013 15:49 ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին Մարտի 1-ի մեղավորների մասին` լրագրողի հարցին պատասխանելիս ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մեղմ ասած, ամեն ինչ խառնեց իրար: “Տեղի են ունեցել բախումներ, եղել են զոհեր, համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Գուցե ովքեր դատապարտվել են, դրանով չեն լուծվել այն բոլոր դժգոհությունները, որ առկա են, բայց դա …
Ֆորշը գոհ է, որ Սերժ Սարգսյանն է ընտրվել. (տեսանյութ) Մար 01,2013 15:43 Երեկ համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ մեր սիրելի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը հարբած վիճակում պատասխանում է ուսանողական դասադուլը լուսաբանող լրագրողներից մեկի հարցերին: Երգիչը խոստովանում է, որ այսօրվա երիտասարդությանը շատ լավ է վերաբերվում. “Երիտասարդներին շատ լավ եմ վերաբերվում՝ էդ մեկ, երկրորդը` ես մեռնեմ իրանց ջանին, որովհետեւ իրանք կարգին մարդիկ են՝ էդ երեք, եւ Ձեր …
Կրկնակի քվեարկության գործն ուղարկվել է դատարան Մար 01,2013 13:58 Ոստիկանության Շենգավիթի բաժնում ավարտվել է թիվ 12/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված …
Ր. Հովհաննիսյանը ՍԴ դիմելու հարցը կորոշի այս կիրակի Մար 01,2013 13:54 “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմել կամ չդիմելու հարցը կորոշի այս կիրակի: Վաղը “Ազատության” հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ նա ժողովրդի հետ կխորհրդակցի այդ հարցով, իսկ հաջորդ օրը՝ կիրակի կկայացնի իր որոշումը։ Այս մասին այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար նախատեսված երթից առաջ բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի …
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մար 01,2013 13:19 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքինև իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն …
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ՍԵՐԻԱԼ Մար 01,2013 13:12 Դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ ծնվել է Երեւանում: 10-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է “Մասիս” գործարանում որպես բանվորուհի, այնուհետեւ ընդունվել Առնո Բաբաջանյանի երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալի բաժինը: Ապա սովորել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում` Սոս Սարգսյանի կուրսում: Նկարահանվել է “Կարգին հաղորդման” մեջ, ապա “Որբերը”, “Աննա”, “Դժբախտ երջանկություն” սերիալներում, հիմա էլ “Գեներալի աղջիկը” սերիալում: 17 տարի է՝ աշխատում …
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով